Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Կենսաթոշակային կուտակային բաղադրիչի մասնակիցներն իրենց հաշվետվությունները կստանան ըստ իրենց դիմումի

Կենսաթոշակային կուտակային բաղադրիչի մասնակիցներն իրենց հաշվետվությունները 
կստանան ըստ իրենց դիմումի

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա  կենսաթոշակային հաշիվների տարեկան հաշվետվությունները ստանալու համար կուտակային բաղադրիչի մասնակիցները կարող են ներկայացնել դիմում` նշելով  հաշվետվության ստացման նախընտրելի եղանակը` էլեկտրոնային փոստով կամ բնակության վայրի հասցեով:  Այս մասին  «Արմենպրես»-ին տեղեկացրին ««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամից՝ հավելելով՝ «Կենսաթոշակային հաշվի տարեկան հաշվետվության միջոցով մասնակիցը տեղեկանում է` որքան կուտակային հատկացում է կատարվել իր օգտին տվյալ տարվա ընթացքում իր և պետության կողմից, և որքանով են ավելացել իր միջոցները կառավարման արդյունքում: Այն մասնակիցները, ովքեր չեն ընտրել կենսաթոշակյաին ֆոնդ և կառավարիչ, այս հաշվետվության օգնությամբ կիմանան, թե համակարգը պատահականության սկզբունքով որ ֆոնդն է ընտրել իրենց համար:

Համեմատելով Ձեր և Ձեր գործընկերների կենսաթոշակային ֆոնդերի կատարողականները (որքան է կազմել տարբեր ֆոնդերի եկամտաբերությունը)` Դուք կարող եք փոխել կենսաթոշակային ֆոնդը կամ կառավարչին` ավելի բարձր եկամուտ ունենալու համար: Մասնակիցը, այսպիսով, անուղղակի կերպով ընդգրկվում է իր կենսաթոշակային խնայողությունների կառավարման գործընթացում և նպաստում է իր իսկ միջոցների առավել արդյունավետ կառավարմանը:

Առաջին անգամ տարեկան հաշվետվություն ուղարկվում է բոլոր մասնակիցներին, իսկ երկրորդ և հետագա տարիներին այս տեղեկատվությունը ստանալու համար մասնակիցները պետք է ներկայացնեն կենսաթոշակային հաշվում արտացոլված տվյալների ստացման դիմում, որում նշվում է հաշվետվությունը ստանալու նախընտրելի եղանակը:

Այդ եղանակները երկուսն են` թղթային, որի դեպքում կենսաթոշակային հաշվի տարեկան հաշվետվությունը ուղարկվում է մասնակցի կողմից ներկայացված հասցեով, և էլեկտրոնային, որի դեպքում հաշվետվությունը ուղարկվում է մասնակցի էլեկտրոնային փոստի հասցեին:

Թղթային եղանակի ընտրության դեպքում դիմումը պետք է ներկայացնել յուրաքանչյուր տարի, մինչդեռ տեղեկատվության ստացման էլեկտրոնային եղանակի ընտրության դեպքում հետագա տարիներին հաշվետվությունը մասնակցին ուղարկվում է առանց լրացուցիչ դիմում ներկայացնելու: Տարեկան հաշվետվությունը էլեկտրոնային փոստով ստանալը նաև պաշտպանում է տվյլաների գաղտնիությունը և զերծ է պահում թղթային հաշվետվության կորստի ռիսկից:

2016 թվականի կենսաթոշակային հաշիվների վերաբերյալ տեղեկատվությունը ստանալու համար կուտակային բաղադրիչի մասնակիցները պետք է մինչև 2017թ. հունվարի 30-ը ներկայացնեն կենսաթոշակային հաշվում արտացոլված տվյալների ստացման մասին դիմում` www.epension.am կայքի ԻՄ ՀԱՇԻՎԸ համակարգի կամ հաշվի օպերատորների միջոցով:

Հաշվի օպերատորների ցանկին, դիմումները ներկայացնելու կարգին մանրամասն ծանոթանալու համար քաղաքացիները կարող են զանգահարել 114 անվճար թեժ գծով կամ հարց ուղղել www.epension.am կայքի առցանց խորհրդատուին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]