1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանի և ԵՄ միջև առևտրաշրջանառությունը որոշակի աճ է գրանցել

Հայաստանի և ԵՄ միջև առևտրաշրջանառությունը որոշակի աճ է գրանցել

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2016 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանի և Եվրամիության անդամ երկրների միջև առևտրային հարաբերություններում աճ է գրանցվել: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, 2016 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանի և ԵՄ երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 762 մլն 395,6 հազար ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածում ցուցանիշը կազմել էր 759 մլն 550,8 հազար ԱՄՆ դոլար: Աճի տեմպը կազմել է 0,4 տոկոս:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ Եվրամիության մասնաբաժինը Հայաստանում արտաքին առևտրի ընդհանուր կառուցվածքում կազմել է 25,5 տոկոս: Հայաստանի հետ առևտրի առավել մեծ ծավալներով առաձնացել են Գերմանիան, Իտալիան, Բելգիան, Բուլղարիան:

Հաշվետու ամիսներին Հայաստանից Եվրամիություն արտահանումը կազմել էր 307 մլն 576,3 հազար ԱՄՆ դոլար, իսկ Եվրամիությունից Հայաստան ներմուծումը՝ 454 մլն 819,3 հազար ԱՄՆ դոլար: Տարեկան կտրվածքով Հայաստանից Եվրոպա արտահանումը աճել է մոտ 13,8 տոկոսով, իսկ Եվրոպայից Հայաստան ներմուծումը կրճատվել 7 տոկոսով:

Արդյունքում, մեր երկրի արտահանման կառուցվածքում Եվրամիության մասնաբաժինը կազմել է 27,2%, իսկ ներմուծման կառուցվածքում՝ 24,1%:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]