Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Արփինե Հովհաննիսյանն ընդունել է բարոնուհի Էլիզաբեթ Սմիթին

Արփինե  Հովհաննիսյանն ընդունել է բարոնուհի Էլիզաբեթ Սմիթին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհանիիսյանն հոկտեմբերի 27-ին ընդունել է Ջոն Սմիթի անվան հիմնադրամի տնօրեն բարոնուհի Էլիզաբեթ Սմիթի գլխավորած պատվիրակությանը: Նախարարը ողջունել է Էլիզաբեթ Սմիթին Հայաստանում գտնվելու կապակցությամբ, ինչպես նաև կարևորել է Արդարադատության նախարարության և Երևանում Բրիտանական դեսպանատան միջեւ եղած համագործակցությունը: Ա. Հովհաննիսյանն ընդգծել է Է. Սմիթի տարբեր ոլորտներում ունեցած ակտիվ գործունեությունը և գոհունակությամբ նշել նոր ծրագրի մեկնարկի մասին, որը լայն հնարավորություններ կընձեռի երիտասարդներին:

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, բարոնուհի Սմիթն էլ իր հերթին հույս է հայտնել, որ իր կողմից ղեկավարած հիմնադրամը կաջակցի հայաստանյան գալիք սերունդների բարձրորակ կրթություն ստանալուն, քանի որ վերջիններս կարևորում են կրթական բարձր մակարդակը՝ պետության կայացման հենքում: Հիմնադրամը հավատացած է, որ հնարավորություն տալով երիտասարդներին կիսելու իրենց ունեցած գիտելիքներն ու փորձը նոր միջավայրում՝ վերջիններս հնարավարություն կունենան կիրառել իրենց կարողությունները ի շահ իրենց երկրների արդյունավետ կառավարման՝ թիրախավորված միջոցառումների ծրագրերի միջոցով:

«Ջոն Սմիթի անվան հիմնադրամի տնօրենի խոսքով՝ իրենք պատրաստակամ են համագործակցել Արդարադատության նախարարության հետ և իրենց կողմից իրականացվելիք ապագա ծրագրերում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]