1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ընդունելություն է կազմակերպվել Լոս Անջելեսում

ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ընդունելություն է կազմակերպվել Լոս Անջելեսում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպված՝ Հայաստանի անկախության 25-ամյա տարեդարձին նվիրված միջոցառումների շարքը եզրափակվել է տոնական ընդունելությամբ, որը տեղի է ունեցել Բևեռլի Հիլթոն հյուրանոցի հանդիսասրահում: Տոնին մասնակցել են ամերիկյան դաշնային և տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, համայնքային կառույցների ղեկավարներ, հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Ներկաներին ուղղված իր ողջունի խոսքում՝ ՀՀ գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովը ևս մեկ անգամ շնորհավորել է բոլորին այս կարևոր տոնի կապակցությամբ՝ բարգավաճում և նորանոր հաջողություններ մաղթելով Հայաստանին և Արցախին: 

Միջոցառման մասնակիցներին ուղերձ էր հղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ով շնորհավորել է ամերիկահայերին ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել ամերիկահայ համայնքի բոլոր կազմակերպություններին, կառույցներին և միություններին` անկախության 25 տարիների ընթացքում Հայաստանին ցուցաբերած օժանդակության համար:

Տոնական երեկոյին մասնակցել են ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամներ Փոլ Կրեկորյանը, Փոլ Կորտեզը, Սեբաստիան Ռիդլի-Թոմասը, Գլենդելի ոստիկանապետ Ռոբերտ Կաստրոն, Լոս Անջելեսում հավատարմագրված երկրների գլխավոր հյուպատոսներ,ԱՄՆ պետքարտուղարության Լոս Անջելեսի գրասենյակի տնօրեն Ջեյմս Փարավոնյանը, Մոնթեբելլոյի քաղաքապետ Ջեք Հաջիյանը, Կալիոֆորնիայի նահանգային խորհրդարանի անդամ Խաչո Աչաջյանը և այլք: 

Իր շնորհավորական խոսքում ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը նշել է, որ իրենց, նաև Սփյուռքի համար առաջնային պետք է լինի Հայաստանի տնտեսական զարգացումը, Արցախի անվտանգության ապահովումը և Թուրքիայի հակահայ քաղաքականության հակադարձումը:

Երեկոյի մշակութային հատվածում կատարումներով հանդես են եկել Բելֆրի սիմֆոնիկ նվագախումբն ու «Գևորգյաններ» պարային համույթը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]