Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Տավուշի մարզի Պտղավան գյուղի այրված բնակարանում հայտնաբերվել է տանտիրոջ դին

Տավուշի մարզի Պտղավան գյուղի այրված բնակարանում հայտնաբերվել է տանտիրոջ դին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի Պտղավան գյուղի 4-րդ փողոցի 2-րդ փակուղու թիվ 2 շենքի բնակարաններից մեկում հոկտեմբերի 27-ին հրդեհ է բռնկվել: «Արմենպրես»-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Դեպքի վայր ժամանած փրկարարները պարզել են, որ հրդեհ է բռնկվել Պտղավան գյուղի 4-րդ փողոցի, 2-րդ փակուղու, 2-րդ շենքի բնակարաններից մեկում, ինչպես նաև՝ պարզվել է, որ մինչ փրկարարների ժամանումը այրվել է հատակը՝ 5 քմ, մեկ սեղան և մեկ աթոռ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.46-ին, մարվել՝ 09.56-ին: Հրշեջ-փրկարարները հյուրասենյակի մահճակալին հայտնաբերել են բնակարանի սեփականատիրոջ՝ Է. Ա.-ի (1954 թ. ծնված) դին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]