1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ճապոնիայում 75-ից բարձր տարիքի քաղաքացիների թիվը գերազանցել Է երեխաների թվաքանակը

Ճապոնիայում 75-ից բարձր տարիքի քաղաքացիների թիվը գերազանցել Է երեխաների թվաքանակը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի բնակչության թվաքանակը 1920 թվականից ի վեր առաջին անգամ նվազել Է, իսկ 75-ից բարձր տարիքի ճաապոնացիների թիվն առաջին անգամ գերազանցել Է մինչեւ 15 տարեկան երեխաների եւ դեռահասների քանակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են բնակչության 2015 թվականի մարդահամարի տվյալները, որոնք հրապարակել Է Ճապոնիայի ներքին գործերի եւ հաղորդակցությունների նախարարությունը:

Այսպես, երկրի բնակչության թվաքանակը կազմել Է 127,9 միլիոն, ընդ որում 61,8 միլիոնը տղամարդիկ են եւ 65,2 միլիոնը՝ կանայք:

65-ից բարձր տարիքի ճապոնացիների թիվը կազմել Է բնակչության ընդհանուր թվաքանակի 26,6 տոկոսը, 75-ից բարձր տարիքի քաղաքացիներինը՝ 12,8 տոկոս, մինչեւ 15 տարեկաններինը՝ 12,6 տոկոս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]