Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մաթեմատիկական մոդելը Թրամփի հաղթանակն Է կանխատեսել նախագահական ընտրություններում

Մաթեմատիկական մոդելը Թրամփի հաղթանակն Է կանխատեսել նախագահական ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սթոունի Բրուքում Նյու Յորքի նահանգի համալսարանի պրոֆեսոր Հելմաթ Նորփոսը, որը հաջողությամբ կանխատեսել Է ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների գրեթե բոլոր արդյունքները, հայտարարել Է, որ երկրի հաջորդ նախագահը կդառնա հանրապետական Դոնալդ Թրամփը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Independent բրիտանական հրատարակությունը:

Նորփոսը մշակել Է մաթեմատիկական մոդել, որը, ինչպես պարզվել Է, գրեթե անսխալ որոշել Է ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքները վերջին 100 տարվա ընթացքում. մոդելը թեստավորվել Է ինչպես «իրական ժամանակի» ռեժիմով, այնպես Էլ շատ տարիներ առաջ կայացած ընտրություններում: Միակ ոչ ճիշտ կանխատեսումը դարձել Է 2000 թվականի ընտրությունների արդյունքները, երբ երկրի նախագահ Է ընտրվել Ջորջ Բուշը այն դեպքում, երբ մոդելը հաղթող Էր հայտարարել Ալբերտ Գորին: Ընդ որում, 2000 թվականին ընտրությունների հաղթողը հայտարարվեց ձայների երկարատեւ վերահաշվարկից հետո:

Գիտնականի խոսքով՝ մոդելը որպես հիմք Է ընդունում փրայմերիզների արդյունքները. նա, ով լավագույն արդյունքներն Է ցույց տալիս նախնական ներկուսակցական ընտրություններում, դառնում Է նախագահ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]