Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հերմինե Նաղդալյանը վստահ է` ԱԺ վրա հարձակվողները չհասան իրենց նպատակին

Հերմինե Նաղդալյանը վստահ է` ԱԺ վրա հարձակվողները չհասան իրենց նպատակին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հայտարարություն է տարածել 1999 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ողբերգության տարելիցի առնչությամբ: «Արմենպրես»-ը ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ.

«Այսօրվա պատգամավորներից շատերը Հոկտեմբերի 27-ի ողբերգության ականատեսը եղան: Ես նույնպես դահլիճում էի ու վիրավորներից մեկն էի: 17 տարին շատ կարճ ժամանակ է՝ ինչ-որ բան մոռանալու համար: Կարծում եմ՝ այս դեպքում ժամանակը հիշողության հետ կապ չունի: Ովքեր էլ, որ կազմակերպել էին այդ ահաբեկչությունը, փաստ է, որ չհասան իրենց նպատակին: Մեր ժողովուրդը հետզհետե կարողացավ հաղթահարել աննախադեպ ահաբեկչության ցավը, պետությունը գործունեության բնականոն հուն վերադարձավ: 27-ի տարելիցին՝ իմ ցավակցությունը հայտնելով մեր ընկերների հարազատներին՝ ուզում եմ հաստատել, որ մարդասպանների ավերիչ նպատակները չկատարվեցին, մեր երկիրը թեկուզ դժվար և դանդաղ, բայց առաջ է գնում և գնալու է՝ իսկ դա  նաև Կարեն Դեմիրճյանի, Վազգենի ու մյուսների նվիրական ցանկությունն էր»: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]