1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Միքայել Թարիվերդիևի 85-ամյակին նվիրված համերգներ կանցկացվեն նաև Երևանում

Միքայել Թարիվերդիևի 85-ամյակին նվիրված համերգներ կանցկացվեն նաև Երևանում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրաճանաչ երգահան Միքայել Թարիվերդիևի ծննդյան 85-ամյակի կապակցությամբ Երևանում երկու համերգ կանցկացվի: Այս առիթով կազմակերպիչները հանդիպեցին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: «Թարիվերդիևի 85-ամյակին Ռուսաստանում անցկացվում է «Միքայել Թարիվերդիևի միջազգային փառատոն», և Հայաստանում կայանալիք համերգները դրա մասն են կազմում: Ծրագիրը բազմազան է. կհնչեն երգահանի սիմֆոնիկ, կամերային և այլ ստեղծագործություններ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց երգահանի կինը`Վերա Թարիվերդիևան:

Ռուսաստանից Հայաստան ժամանած դաշնակահար Ալեքսեյ Գորիբոլի խոսքով` Թարիվերդիևի երաժշտությունը մեղմ է և խոսուն: «Այն մեծ ազդեցություն ունի հասարակության վրա. և՛ թախիծ, և՛ ժպիտ է պարգևում»,-ասաց դաշնակահարը:

ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Սվետլանա Սահակյանն ընդգծեց, որ նախարարությունը միշտ էլ ձգտել է ներկայացնել Թարիվերդիևի երաժշտությունը և հավելեց, որ համերգներին կհնչեն հեղինակի սիմֆոնիկ գործերը, ֆիլմերից սիրված երաժշտությունները: «Մի քանի տեղծագործություն առաջին անգամ կմատուցվի հանրությանը»,-շեշտեց խորհրդականը:

Հոբելյանական առաջին համերգը կրում է «Յո երթաս» խորագիրը և կկայանա հոկտեմբերի 27-ին` Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, իսկ հոկտեմբերի 28-ի համերգը կանցկացվի  Արամ Խաչատրյանի համերգասրահում` Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ:

Միջոցառումներն իրականացվում են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունների, Ռոսկոնցերտ համերգա-հյուրախաղային միության և Միքայել Թարիվերդիևի բարեգործական ֆոնդի աջակցությամբ:

Ազգությամբ հայ երգահան, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, ֆիլմերի երաժշտության հեղինակ Միքայել Թարիվերդիևը ծնվել է 1931թ. Թբիլիսիում: Սովորել է տեղի երաժշտական դպրոցում, ապա ուսումնարանում, որոշ ժամանակ Երևանի կոնսերվատորիայիում: Ռուսաստանում ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական-մանկավարժական ինստիտուտի ստեղծագործական բաժինը`կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ղեկավարությամբ:

Թարիվերդիևը ֆիլմերում հնչած 130 երաժշտության հեղինակ է: Հիշարժան են նրա «Եղջեու արքան», «Գարնան տասնյոթ ակնթարթ», «Տասնհինգերորդ գարունը», «Բաղնիքդ անուշ», «Ճակատագրի հեգնանքը» և այլ ֆիլմերի համար գրված երաժշտությունները: Գրել է բազմաթիվ սիմֆոնիաներ, երգեհոնային կոնցերտներ, դաշնամուրային պիեսներ և այլ ստեղծագործություններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]