Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀԾԿՀ-ն անապահով խավերի համար գազի սակագինը նվազեցնելու վերաբերյալ մոտեցումները ներկայացրել է կառավարությանը

ՀԾԿՀ-ն անապահով խավերի համար գազի սակագինը նվազեցնելու վերաբերյալ մոտեցումները 
ներկայացրել է կառավարությանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ավարտել է ուսումնասիրություններն ու սոցիալապես անապահով խավի համար գազի սակագինը նվազեցնելու հնարավորությունները և մոտեցումները  ներկայացրել է կառավարությանը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: «Բայց դեռևս լուծված չէ ֆինանսավորման հարցը, թե ինչի հաշվին մենք պետք է սոցիալապես անապահով խավի համար նվազեցնենք գազի սակագինը, որպեսզի մյուս սպառողների համար դա բեռ չլինի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Նազարյանը՝ հավելելով, որ ՀՀ վարչապետն էլ դեռևս այդ աղբյուրները չի մատնանշել:

Հարցին, թե որքա՞ն է հնարավոր սոցիալապես անապահով խավերի համար նվազեցնել գազի գինը, Ռոբերտ Նազարյանն ընդգծեց, որ այս պահին չի կարող ասել, քանի որ դեռևս չկա ֆինանսավորման աղբյուրը. «Որքան որ կլինի աղբյուրն, այնքան էլ կնվազեցնենք, սակայն այսօր դեռ զրոյական վիճակ է, ես ինչպե՞ս կարող եմ ասել, թե որքան կնվազի»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]