Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վաճառված հայկական պլանշետների և հեռախոսների թիվը տարեվերջին կհասնի 4 հազարի

Վաճառված հայկական պլանշետների և հեռախոսների թիվը տարեվերջին կհասնի 4 հազարի

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական պլանշետների արտադրությամբ և ծրագրավորմամբ զբաղվող «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ընկերությունը ծրագրում է գալիք 7 տարիների ընթացքում նոր ներդրումների արդյունքում ավելացնել արտադրական ծավալներն ու կրկնապատկել աշխատակիցների թիվը, որը ներկայում 105 է: Այդ մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը՝ ներկայացնելով ընկերությանն «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն է տրամադրելու նախագիծը:

Մելքոնյանի խոսքով՝ ընկերությունը, որը հանդիսանում է «Ալյանս» ԱՏԳ առաջին շահագործողներից մեկը, արտասահմանում ներկայացնում է «armtab», «armenian tablet» և «armphone», «armenian phone» ապրանքային նշանները և դրանց ներքո ներկայացվող ապրանքները, որոնք ունեն մեծ պահանջարկ։

«Գործունեության առաջին տարիների ընթացքում (2015-2016թթ.) վաճառվել է 2000-ից ավելի սարքավորում (պլանշետներ և բջջային հեռախոսներ), մինչև 2016թ. տարեվերջ այդ քանակը կհատի 3500-4000-ի շեմը, առաջիկա տարիներին նախատեսվում է այդ թվաքանակը հասցնել տարեկան 10 հազարից 15 հազարի: Արտադրանքը կարտահանվի ԱՄՆ, ԵԱՏՄ, ԵՄ և Մերձավոր Արևելքի երկրներ և այլն: 2015թ. ընկերությունը նաև արտահանել է իր մշակած մի շարք լուծումներ ՏՏ, հեռահաղորդակցության, տվյալների փոխանցման համար տեխնոլոգիական սարքավորումների, համակարգերի և նյութերի նախագծման ոլորտում, որոնց ընդհանուր արժեքը կազմել է մոտ 400 մլն ՀՀ դրամ, որը համարժեք է 850 հազար  դոլարի»,- «Արմենպրես» փոխանցմամբ, ասաց Մելքոնյանը:

2014-2016թթ. ընթացքում իրականացված ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 1 մլրդ 861 մլն դրամ, ինչը համարժեք է 3 մլն 877 հազար դոլարի: Նոր տեխնոլոգիաների ներդրման և նոր աշխատատեղերի ստեղծման նպատակով նախատեսվում է առաջիկա 7 տարվա ընթացքում ներդնել ևս 3 մլն դոլար:

Գործադիրը հաստատեց նախագիծը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]