Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վրաստանի նախագահը ներում շնորհեց 168 դատապարտյալների

Վրաստանի նախագահը ներում շնորհեց 168 դատապարտյալների

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հոկտեմբերի 27-ին ներում Է շնորհել 168 կալանավորների, որոնցից վեցը կանայք են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, բրիֆինգում հայտնել Է համաներման հանձնաժողովի նախագահ Զվիադ Քորիձեն:

Պետության ղեկավարը համաներման համապատասխան փաստաթուղթ Է հրատարակել, որն արդեն ուղարկված Է պատիժների իրագործման եւ պրոբացիայի նախարարություն:

«Այսօր իսկ բանտից կազատվեն 114 դատապարտյալներ, որոնցից չորսը կանայք են: Մնացած 54 դատապարտյալների նկատմամբ պատիժը մեղմացվել Է տարբեր ձեւերով»,- ասել Է Քորիձեն: Ընդամենը համաներման հանձնաժողովը քննել Է դատապարտյալների 1095 գործ, ինչից հետո համապատասխան հանձնարարականներ Է տվել նախագահին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]