Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ մարզերի զարգացման ռազմավարությունների մշակման վերաբերյալ դասընթացներ են կազմակերպվել

ՀՀ մարզերի զարգացման ռազմավարությունների մշակման վերաբերյալ դասընթացներ են 
կազմակերպվել

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարզերի 2017-2025թթ. զարգացման ռազմավարությունների մշակման ծրագրի շրջանակում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը հոկտեմբերի 26-28-ը ՀՀ մարզպետարանների աշխատանքային խմբերի համար կազմակերպում է դասընթաց-քննարկումներ: Ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ: Դասընթացն անցկացվում է ԵՄ փորձագետ, տարածքային զարգացման խորհրդատու Ռոբերտ Գիրեյկոյի գլխավորությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ծրագրի առաջին դասընթացի նպատակն է մարզերի տարածքային զարգացման ռազմավարությունները (ՏԶՌ) մշակող աշխատանքային խմբերին ներկայացնել ՏԶՌ-ների մշակման գործընթացի տեխնիկական պահանջները, ՏԶՌ-ների մշակման համար անհրաժեշտ վերլուծական մեթոդները, իրավիճակի վերլուծությունը, ՍՎՈՏ վերլուծությունը, ինչպես նաև տրամադրել պրակտիկ գիտելիքներ և հմտություններ այդ խնդիրների լուծման վերաբերյալ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]