Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Ալյանս» ԱՏԳ-ում կկազմակերպվի թղթադրամի, անձնագրերի, փաստաթղթերի արտադրություն

«Ալյանս» ԱՏԳ-ում կկազմակերպվի թղթադրամի, անձնագրերի, փաստաթղթերի 
արտադրություն

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը «Սեմկո Սի Այ Էս» ՍՊԸ-ին տրամադրեց «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղական Գարեգին Մելքոնյանը կառավարության նիսից հետո նշեց, որ ընկերությունը նախատեսում է գործունեություն ծավալել բարձր տպագրության և հատուկ տպիչ սարքերի արտադրության ոլորտում:

«Հատուկ S.S.R.P. թղթի կամ պլաստիկ քարտերի վրա կարելի է տպագրել ցանկացած պատկեր, այդ թվում՝ անձնական լուսանկարներ, որոնք հնարավոր չէ կեղծել։ Հնարավոր արտադրանքի տեսակներն են թղթադրամը, անձնագրերը, պետական նշանակության տարատեսակ փաստաթղթերը, պարտատոմսերը, արտոնագրերն ու դիպլոմները, տարբեր տեսակի պլաստիկ քարտերը՝ պետական նույնականացման քարտերը, վարորդական իրավունքները, բանկային քարտերը և այլն։ Նախատեսվում է ծրագրի առաջին տարում արտահանման ծավալը հասցնել մոտ 2,5 մլն դոլարի, իսկ 5-րդ տարում` շուրջ 8 մլն դոլարի»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ,  ասաց Մելքոնյանը:

Ծրագրի շրջանակում իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 11 մլն դոլար, կստեղծվեն նոր աշխատատեղեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]