Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց դատապարտյալներին մասնագիտական ուսում ստանալու հնարավորություն ընձեռող նախաձեռնությունը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց դատապարտյալներին մասնագիտական ուսում ստանալու 
հնարավորություն ընձեռող նախաձեռնությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց դատապարտյալներին մասնագիտական ուսուցում ստանալու հնարավորություն ընձեռող օրենսդրական նախաձեռնությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու և ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթն առաջին ընդունմամբ ընդունելուն կողմ քվեարկեց 88, ձեռնպահ՝ 3 պատգամավոր: Դեմ քվեարկողներ չեղան:

Օրենսդրական նախաձեռնության ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է դատապարտյալների համար մասնագիտական ուսուցում ստանալու իրավունքի և դրա իրացումն ապահովելու մեխանիզմների ներդրմամբ: Ներկայումս գործող օրենսդրությամբ ամրագրված իրավակարգավորումները դատապարտյալների համար նախատեսում են կրթություն ստանալու իրավունքը: Այսպես, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ուղղիչ հիմնարկի վարչակազմը միջոցներ է ձեռնարկում դատապարտյալի հիմնական և հեռակա բարձրագույն, հետբուհական մասնագիտական կրթությունը կազմակերպելու համար: Այս առումով հարկ է նշել, որ դատապարտյալներին պատժի կրման, ինչպես նաեւ պատժից ազատելու դեպքում համապատասխան աշխատանքով ապահովելու և սոցիալական վերաինտեգրման նպատակով անհրաժեշտ է տրամադրել նաև մասնագիտական ուսուցում ստանալու լրացուցիչ հնարավորություններ.  նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է դատապարտյալների համար կրթության և մասնագիտական ուսուցման լրացուցիչ երաշխիքներ ապահովելու անհրաժեշտությամբ:

Նախագծերով առաջարկվող լրացումներով նախատեսվում է «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով նախատեսված մասնագիտական ուսուցման ծրագրերում ընդգրկել նաև այն դատապարտյալներին, որոնց  պատժի կրման ավարտին մնացել է վեց ամիս՝ համապատասխան լրացում նախատեսելով նաև օրենսգրքում: Առաջարկվում է նաև քրեակատարողական օրենսգրքում նախատեսել դրույթ՝ համաձայն որի ուղղիչ հիմնարկի վարչակազմը, բացի կրթությունից, ներքին կանոնակարգով սահմանված կարգով ապահովում է նաև դատապարտյալի մասնագիտական ուսուցումը:

Նախագծերի ընդունումը կապահովի պատժի հիմնական սկզբունքների արդյունավետ իրացումը, կնպաստի դատապարտյալների կողմից պատիժը կրելուց հետո հասարակություն հեշտ ինտեգրվելուն և հետագայում աշխատանքով ապահովվելուն, ինչպես նաև կնվազեցնի կրկնահանցագործության ռիսկը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]