1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բիշքեկում ընթանում Է ԱՊՀ-ի երկրների ստեղծագործական ու գիտական մտավորականության համաժողովը

Բիշքեկում ընթանում Է ԱՊՀ-ի երկրների ստեղծագործական ու գիտական մտավորականության համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում ընթանում Է ԱՊՀ-ի երկրների ստեղծագործական ու գիտական մտավորականության համաժողովը, որի մասնակիցները քննարկում են Համագործակցության ժողովուրդների միջեւ հարաբերությունների ամրապնդումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ներկայիս համաժողովի հանգուցային թեման Համագործակցության ստեղծման 25-ամյակն Է:

Համաժողովի մասնակիցներին ողջույնի ուղերձներ են հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը:

«Համաժողովն ապացուցել Է իր արդյունավետությունը, այն խոշորագույն ավանդական միջոցառումն Է ԱՊՀ-ի հումանիտար կյանքում»,-ասված Է ՌԴ նախագահի ողջույնի խոսքում:

Պուտինը նաեւ վստահություն Է հայտնել, որ համաժողովի ընթացքում մշակված առաջարկությունները կնպաստեն ինտեգրացիոն գործընթացների ամրապնդմանը:

«Ներկայիս հանդիպումն ընթանում Է ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների կողմից հայտարարված կրթության տարում»,-ասված Է համաժողովի մասնակիցներին Ղրղզստանի նախագահի հղած ուղերձում: Նրա կարծիքով՝ արդի աշխարհում գիտելիքների ու կրթության հեղինակությունը շատ բարձր Է:

«ԱՊՀ-ն 25 տարվա ընթացքում տարբեր ժամանակներ Է ապրել, բայց մեր հումանիտար ու մշակութային կապերը երբեք չեն ընդհատվել, մեզ հարկավոր Է պահպանել այդ հարստությունը»,-նշել Է Աթամբաեւը՝ ընդսմին վստահություն հայտնելով, որ ներկայիս համաժողովը կմիավորի «մտավորականների ջանքերը ԱՊՀ-ի հումանիտար համագործակցության զարգացման գործում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]