Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մահացել է Էլդա Գրինը

Մահացել է Էլդա Գրինը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մահացել է ԵՊՀ դասախոս, հոգեբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Էլդա Գրինը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ԵՊՀ-ի լրատվական ծառայությունից:

Էլդա Գրինը ծնվել է 1928թ. մարտի 10-ին Թիֆլիսում: 1943թ. ավարտել է Երևանի թիվ 8 դպրոցը, 1947թ.` Ռուսական մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների ֆակուլտետը: 1955թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և աշխատանքի անցել ԵՊՀ-ում: 1971թ. նրան շնորհվել է դոցենտի, 2003թ.` պրոֆեսորի կոչում:

Էլդա Գրինը հիմնականում զբաղվում էր հոգելեզվաբանության, սոցիալական հոգեբանության և իրավաբանական հոգեբանության հարցերով: Հեղինակ է 100-ից ավելի հոդվածների, բազմաթիվ մենագրությունների, դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, որոնցից առավել կարևորներն են` «Գերմաներենի հնչյունային կազմի յուրացման առանձնահատկությունները հայկական դպրոցում», «Խառնվածք», «Դատահոգեբանական փորձաքննություն», «Դատական գործունեության հոգեբանություն» և այլն: Հեղինակ է նաև գեղարվեստական գրքերի, որոնք տպագրվել են հայերեն, ռուսերեն, անգլերեն, չեխերեն և այլ լեզուներով:

Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական 3 ատենախոսություն:

1947թ. Էլդա Գրինը պարգևատրվել է «1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ աշխատանքային արիության համար» մեդալով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]