Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Գյումրիում կուսակցությունները շարունակում են բոյկոտել ավագանու նիստերը

Գյումրիում կուսակցությունները շարունակում են բոյկոտել ավագանու նիստերը

ԳՅՈՒՄՐԻ, 26   ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ :  Գյումրիում կուսակցությունները շարունակում են բոյկոտել: Գյումրու ավագանու անցողիկ շեմը հաղթահարած «ԳԱԼԱ», «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցությունները ոչ միայն բոյկոտում են ավագանու նիստերը այլ նաև քաղաքապետ Սամվել Բալասանյանի կողմից հրավիրված քննարկումները: Հոկտեմբերի 26-ին քաղաքապետարանը բաց լսումներ էր կազմակերպել քաղաքի հնգամյա զարգացման ծրագրի նախագծի շուրջ: Գյումրու քաղաքապետարանը նախագծի քննարկմանն առաջարկել էր մասնակցել ՏԻՄ ընտրություններին մասնակցած բոլոր կուսակցություններին՝ նախ ավագանու մանդատներ ստացած, իսկ հոկտեմբերի 27-ին արդեն ընտրական պայքարի մեջ մտած մյուս կուսակցություններին:

Սակայն ԳԱԼԱ« ԲՀԿ« ՀՎԿ ներկայացուցիչները չներկայացան այդ քննարկմանը: Այս կուսակցություններն անօրինական են համարում թիվ 34 ԸԸՀ-ի որոշումը, այն է` ԲՀ եւ ՀՎ կուսակցություններից «Բալասանյան» դաշինքին մեկական մանդատ հանձնելը: 34 ԸԸՀ-ի որոշման համաձայն` «Բալասանյան» դաշինքն ունի 17 մանդատ եւ կազմում է մեծամասնություն:Սամվել Բալասանյանը կուսակցությունների տարբեր ատյաններում բողոքելը իրենց խնդիրն է համարում, բայց բոյկոտելը անմիտ է գնահատում՝ հատկապես քաղաքի հետագա զարգացման համար անչափ  կարևոր՝ հնգամյա ծրագրի քննարկման հետ կապված:

«Քաղաքականության մեջ զգացմունքայնություն, խռովություն, ուրախություն, տխրություն չկա:  Ես առաջարկել եմ քննարկել քաղաքի հինգամյա ծրագիրը, և իրենց այս քայլը ես բոյկոտ եմ համարում: Թող գան աշխատեն, ես կարևորում եմ քաղաքական ուժերի ներկայությունը նաև այն իմաստով, որ ընտրությունների ժամանակ  նրանց նույնպես մեր Գյումրիի քաղաքացիները  ձայն են  տվել՝ որպես ավագանու անդամներ: Թող գան աշխատեն, արարեն. դատարան դիմել են` շատ լավ է, նորմալ է, դա մեզ հետ կապ չունի« մեր աշխատանքների հետ կապ չունի: Մենք ունենք մեծամասնություն, կարող ենք աշխատել, նիստեր հրավիրե, բայց թող գան« որովհետեւ ժողովուրդը ընտրել է նաեւ այդ կուսակցություններին»-նշեց Սամվել Բալասանյանը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]