Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Սուրեն Կարայանն անդրադարձել է դիզվառելիքի ներմուծման խնդիրներին

Սուրեն Կարայանն անդրադարձել է դիզվառելիքի ներմուծման խնդիրներին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ներկրումների ոլորտում ազատականացման մասին հայտարարությունից հետո զանգեր չի ստացել գործարարներից, որոնք խնդիրներ կունենային ներմուծման ժամանակ: Այս մասին նախարարն ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում: «Թեժ գիծն արդեն աշխատում է, մեր ուշադրության կենտրոնում է, սակայն ահազանգեր դեռ չենք ստացել»,- նշեց Կարայանը:

Դիտարկմանը, որ «Արագգ» ՍՊԸ-ի տնօրենն ահազանգել է, որ չի կարողանում 10 տոննա դիզվառելիք ներկրել, նա ասաց, որ խնդրին ծանոթ է: «Խնդիրը կայանում է նրանում, որ ԵՏՄ-ի տեխնիկական կանոնակարգերի համաձայն՝ դիզելի ներմուծման ժամանակ մեկ լիտրում ծծումբը չպետք է գերազանցի 10 միլիգրամը, երբ որ գերազանցում է, ապա այդ ապրանքի ներմուծումը ԵՏՄ տարածք արգելվում է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Սուրեն Կարայանը:

Դիտարկմանը, որ նույն գործարարն ասում է, որ ԵՏՄ երկրներից ներկրված «K5» տեսակի դիզվառելիքը, որն այսօր վաճառվում է բենզալցակայաններում չի համապատասխանում նույն տեխնիկական կանոնակարգին, նախարարը պատասխանեց. «Մենք ունենք համապատասխան տեսչություն, որին արդեն հանձնարարական է տրված, որպեսզի վերահսկողություն սահմանվի նաեւ մանրածախի նկատմամբ»: Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարն ասաց, որ խնդրին բախված գործարարին հրավիրելու են նախարարություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]