Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն»-ը համալրում է թափուր պաշտոնները

«Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն»-ը համալրում է 
թափուր պաշտոնները

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը հայտարարում է թափուր պաշտոնները զբաղեցնելու համար հարցազրույց անցկացնելու մասին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հայտարարության մեջ նշված է. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի օգոստոսի 25-ի թիվ 858-Ն որոշման հիման վրա ստեղծվել է «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը (այսուհետ` Հիմնադրամ), որի հիմնական նպատակներից է առավել կարևորություն ունեցող օրենսդրության մշակումը:

Հարկ է նշել, որ Հիմնադրամի կայացման և երկարաժամկետ կայունության հեռանկարով գործունեության ապահովման նպատակով  ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (այսուհետ` ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ իրականացվում է «Օժանդակություն «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն»-ի ստեղծմանը» ծրագիրը:

Վերոհիշյալ ծրագրի շրջանակներում նախատեսված է նաև Հիմնադրամում՝ որպես աշխատողներ, ունենալ 4 փորձառու ազգային փորձագետներ:

Թափուր պաշտոնների անվանումը և քանակը.

Պաշտոնի անվանումը

Հաստիքների քանակը

Հանրային իրավունքի ոլորտի փորձագետ

2

Մասնավոր իրավունքի ոլորտի փորձագետ

2

 

Աշխատատեղերի նկարագրերը ներկայացված են հետևյալ հղումներով.

1.Հանրային իրավունքի ոլորտի փորձագետի աշխատատեղի նկարագիր (http://moj.am/storage/uploads/001Hanrayin_iravunqi_volorti_porzageti_ashxatatexi_nkaragir.pdf )

2.Մասնավոր իրավունքի ոլորտի փորձագետի աշխատատեղի նկարագիր(http://moj.am/storage/uploads/001Masnavor_iravunqi_volorti_porzageti_ashxatatexi_nkaragir.pdf )

Դիմելու ընթացակարգ և պայմաններ

Հարցազրույցին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.

1. անձնագիր,  

2. լուսանկար պարունակող ինքնակենսագրական (CV),

2. աշխատանքային փորձի առկայությունը հավաստող փաստաթղթեր (աշխատանքային գրքույկ, աշխատանքային պայմանագիր և այլն),

4. մասնագիտացումը հավաստող փաստաթղթեր (դիպլոմ, վկայագիր, ԲՈՒՀ-ի կամ ԲՈՀ-ի տեղեկանք և այլն),

5. երաշխավորագիր (ցանկության դեպքում):

Փաստաթղթերի պատճենները (լուսապատճենները) կարող են ներկայացվել էլեկտրոնային կամ թղթային եղանակով:

Էլեկտրոնային եղանակով ներկայացնելիս անհրաժեշտ է դրանք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ subject մասում նշելով «Դիմում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի (անհրաժեշտ է նշել նախընտրած պաշտոնի լրիվ անվանումը) ոլորտի փորձագետի պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող հարցազրույցին մասնակցելու համար»:  

Փաստաթղթերի պատճենները կարող են ներկայացվել նաև ՀՀ արդարդատության նախարարություն, ՀՀ, Երևան, Վազգեն Սարգսյան 3/8 հասցեով առձեռն կամ փոստային առաքմամբ՝ ուղեկցական նամակի վերնագիր նշելով «Դիմում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի (անհրաժեշտ է նշել նախընտրած պաշտոնի լրիվ անվանումը) ոլորտի փորձագետի պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող հարցազրույցին մասնակցելու համար»:

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է՝ 2016 թվականի նոյեմբերի 10-ը:

Միայն ներկայացվող պահանջներին առերևույթ համապատասխանող և այդ փուլում ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի, որի ժամանակի և վայրի մասին կիրականացվի լրացուցիչ ծանուցում: 

Հարցազրույցին անհրաժեշտ է ներկայանալ անձը հավաստող փաստաթղթով և ներկայացված փաստաթղթերի բնօրինակներով»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]