Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ադրբեջանի խոշորագույն բանկերը կասեցրել են դոլարի վաճառքը

Ադրբեջանի խոշորագույն բանկերը կասեցրել են դոլարի վաճառքը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի խոշորագույն բանկերը հոկտեմբերի 26-ին կրկին դադարեցրել են դոլարի վաճառքը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական marja.az լրատվական կայքը:

Այսօր` հոկտեմբերի 26-ին, ադրբեջանական Kapitalbank,  Azər-Türk Bank, Bank VTB (Azərbaycan), Paşabank, AFB բանկերը հրաժարվել են դոլար վաճառել:

Naxçıvanbank-ը դոլարի վաճառքը իրականացրել է 500 դոլար սահմանաչափով, իսկ Bank Respublika բանկը` 5000 դոլար սահմանաչափով:

Նավթի համաշխարհային գների եւ մանաթի փոխարժեքի անկման պատճառով Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է ճգնաժամի մեջ. փակվել են նավթաարդյունաբերության մի շարք ձեռնարկություններ, պետական եւ մասնավոր հաստատություներ, հազարավոր աշխատավորներ գործազուրկ են դարձել, Ադրբեջանի տնտեսական աճն օրեցօր նվազում է, միջազգային վարկանիշային գործակալությունների համաձայն` Ադրբեջանական բանկերը կանգնած են ռիսկի սահմանին, մինչ օրս ադրբեջանում 13 բանկ է փակվել: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]