Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության բոլոր հաղթողները

Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության բոլոր հաղթողները

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դինամո մարզահամալիրում երկօրյա պայքարից հետո հայտնի դարձան ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության բոլոր հաղթողները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 57 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն դարձավ Նարեկ Հովհաննիսյանը, իսկ արծաթե մեդալակիր դարձավ Գոռ Գրիգորյանը:  61 կգ քաշային կարգում լավագույնը Վոլոդյա Ֆրանգուլյանն է, իսկ երկրորդ տեղում Գարիկ Բարսեղյանն է: 65 կգ քաշայինում առաջին հորիզոնականում Նարեկ Սիրոնյանն է, նրան հաջորդում է Արտակ Հովհաննիսյանը: 70 կգ քաշային կարգում անպարտելի էր Խաչատուր Պապիկյանը, երկրորդ տեղում՝ Վալտեր Մարգարյանն է: 74 կգ քաշային կարգում եզրափակչում հաղթեց Գրիգոր Գրիգորյանը, իսկ երկրորդ տեղում Վարուժան Կաջոյանն է: 86 կգ քաշային կարգում ոսկե մեդալակիր դարձավ Վահե Թամրազյանը, իսկ երկրորդը՝ Հովհաննես Մխիթարյանը: 97կգ առաջին տեղում Գեորգի Կետոևն է, իսկ երկրորդ տեղում Շամիր Աթյանը: Իսկ գերծանրա քաշում առաջին տեղում Լևան Բերյանիձեն էր, երկրորդում՝ Անդրանիկ Գալստյանը:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությանը մասնակցում էին մոտ 90 ըմբիշները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]