Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Միջազգային կազմակերպությունները պահանջել են Ադրբեջանին հեռացնել EITI-ի անդամ երկրների ցուցակից

Միջազգային կազմակերպությունները պահանջել են Ադրբեջանին հեռացնել EITI-ի անդամ 
երկրների ցուցակից

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային կազմակերպությունները պահանջել են Ադրբեջանին հեռացնել Հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկություն նախաձեռնության (EITI) անդամ երկրների ցուցակից:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական կայքը:

Այս պահանջը EITI-ի խորհրդին ուղղված նամակում  ներկայացվել է 18 միջազգային ազդեցիկ կազմակերպությունների կողմից, որոնց թվում են նաեւ Freedom House-ը եւ Index on Censorship-ը:

Նմանատիպ պահանջի պատճառը Ադրբեջանում քաղաքացիական հասարակության նկատմամբ իրականացվող շարունակական բռնաճնշումներն են:

Այս նույն պատճառով EITI-ում Ադրբեջանի կարգավիճակը 2015 թվականի ապրիլ ամսին լիիրավ անդամի մակարդակից իջեցվել էր թեկնածուի մակարդակի, եւ Ադրբեջանին պահանջ էր ներկայացվել վերջ տալու բռնաճնշումներին:

Միջազգային կազմակերպությունների ուղղած նամակում ասվում է. « Ադրբեջանի ավտորիտար վարչակարգը շարունակում է անողոք կերպով բռնաճնշումներ կիրառել ակտիվիստների նկատմամբ, շարունակվում են նաեւ ձերբակալությունները: Ադրբեջանի կառավարությունը սառեցնում է ակտիվիստնրի բանկային հաշիվները, արգելափակում ակտիվիստներին դրսից ուղարկված ֆինանսները:

Կազմակերպության անդամությունը պահելու համար Ադրբեջանի կառավարությունը պետք է քաղաքական կամք դրսեւորի եւ վերջ դնի հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության նկատմամբ իրականացվող ճնշումներին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]