Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վերականգնվող Էներգետիկան պատմության մեջ առաջին անգամ հզորություններով գերազանցել Է ածխայինին

Վերականգնվող Էներգետիկան պատմության մեջ առաջին անգամ հզորություններով գերազանցել Է ածխայինին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էներգիայի վերականգնվող աղբյուրներով աշխատող Էլեկտրակայանների հզորությունները պատմության մեջ առաջին անգամ գերազանցել են  ածխային Էլեկտրակայանների հզորությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Ինչպես իր նոր զեկույցում հայտնում Է Միջազգային Էներգետիկական գործակալությունը, անցյալ տարի Էներգիայի վերականգնվող աղբյուրներով աշխատող կայանների հզորություններն աճել են ավելի քան 50 տոկոսով:

Անցած տարի ամեն օր աշխարհում տեղակայվել են կես միլիոն արեւային պանելներ, միայն Չինաստանում յուրաքանչյուր ժամ հայտնվել Է երկու նոր հողմաԷներգագեներատոր:

Չնայած իր հզորությունների աճին, վերականգնվող Էներգետիկան դեռեւս ածխայինին չի գերազանցել արտադրվող Էներգիայի քանակով: Դա կապված Է այն բանի հետ, որ նման կայաններում Էներգիայի արտադրությունը կախված Է որոշակի պայմաններից՝ արեւի լույսից, քամու արագությունից այն դեպքում, երբ ածխային կայանները կարող են աշխատել օրական 24 ժամ:

Վերականգնվող Էներգետիկայի հզորությունների աճով առաջատարը Չինաստանն Է, նրան բաժին Է ընկնում համաշխարհային աճի գրեթե 40 տոկոսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]