Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայ ոսկերիչներն աշխարհի լավագույն մասնագետներից են. Գագիկ Գեւորգյան

Հայ ոսկերիչներն աշխարհի լավագույն մասնագետներից են. Գագիկ Գեւորգյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ստեղծում է ոսկերչական արդյունաբերության համար բարենպաստ պայմաններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Մերիդիան» ոսկերչական գոտու տարածքում շուրջ 25 երկրներից ժամանած պատվիրակությունների մասնակցությամբ մեկնարկած Ոսկեգործների համաշխարհային համադաշնության` CIBJO-ի հերթական համագումարին ասաց Համաշխարհային հայ ոսկերիչների միության նախագահ Գագիկ Գեւորգյանը:

«Ամեն տարի համաժողովն անցկացվում է տարբեր երկրներում: Այս տարի մեր հրավերով  կանցկացվի Երեւանում, որտեղ մեկ շաբաթվա ընթացքում քննարկվելու են ինդուստրիայի հետ կապված բոլոր խնդիրները համաշխարհային  մասշտաբով՝ կապված քարերի, ադամանդների, գունավոր թանկարժեք քարերի  եւ ոսկերչական ուրիշ խնդիրների հետ: Այսինքն՝ այստեղ քննարկվում են հարցեր, որոնք հետագայում դառնում են օրենքներ ամբողջ աշխարհի երկրների ոսկերչական ինդուստրիայի համար: Կարող եմ ասել, որ հայ ոսկերիչներն աշխարհի լավագույն ոսկերիչներից են, եթե ոչ ամենալավը, սակայն ցավոք, նրանց մեծ մասը դրսում են»,-ասաց միության նախագահը:

Նրա խոսքով՝ նպատակ կա դրսում գտնվող ոսկերիչներին բերել Հայաստան, որպեսզի վերջիններս հիմնեն իրենց բիզնեսն այստեղ:

«Պետք է կարողանանք ճիշտ, լավ մթնոլորտ ստեղծել նրանց համար, եւ այդ բոլոր պայմանները երկրի ղեկավարությունը հիմա ստեղծում է: Ես ուրախ եմ, քանի որ համաժողովն էլ ցույց է տալիս, որ հրավիրելով ամբողջ աշխարհի մեծագույններին այստեղ՝ Հայաստանը դառնում է աշխարհի ոսկերչական կենտրոն: Դա խոսում է այն մասին, որ թե՛ հայ, թե՛ օտարերկրացի ոսկերիչները մեծ վստահությամբ պետք է տրամադրվեն Հայաստանի նկատմամբ: Այս շենքում է գտնվում նաեւ ազատ տնտեսական գոտին, որտեղ տարբեր երկրերի ոսկերիչները կարող են գալ եւ հիմնել իրենց աշխատատեղերը եւ ազատված լինել հարկերից»,-ընդգծեց Գագիկ Գեւորգյանը:

Զարդագործության, ոսկերչության, թանկարժեք մետաղների, ադամանդների, մարգարիտների եւ թանկարժեք քարերի միջազգային համադաշնությունը միջազգային մասնագիտական կազմակերպություն է, որը միավորում է աշխարհի ոսկերչության ողջ ոլորտը` թանկարժեք մետաղների եւ քարերի արդյունահանումից մինչեւ պատրաստի արտադրանքի իրացումը: Այն այս ոլորտը կանոնադրող եւ կանոնակարգող համաշխարհային հիմնական ատյանն է: Համադաշնության անդամ են հանդիսանում ոսկեգործական ազգային ընկերակցություններն աշխարհի շուրջ 40 երկրներից, որոնց թվում է Հայ ոսկերիչների ընկերակցությունը: Կազմակերպության նստավայրը Միլանում է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am