Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վրաստանի վարչապետը չի բացառում փոփոխությունները կառավարության կազմում

Վրաստանի վարչապետը չի բացառում փոփոխությունները կառավարության կազմում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի  նոր կառավարության կազմում, որը ձեւավորվում Է խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո, հնարավոր են փոփոխություններ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին ասել Է հանրապետության վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:

Վրաստանի խորհրդարանի ընտրությունները կայացել են հոկտեմբերի 8-ին. 77 մարդ ընտրվում Էր կուսակցական ցուցակներով, 73 պատգամավոր՝ ըստ միամանդատ ընտրատարածքների: Վրաստանի ԿԸՀ-ն ընտրությունների երկրորդ փուլ Է նշանակել 50 ընտրատարածքներում:

«Ընտրությունները դեռեւս ավարտված չեն, եւ հոկտեմբերի 30-ին մեզ մոտ կլինի շատ կարեւոր երկրորդ փուլը: Այնուհետեւ որոշակի ժամանակաշրջան կլինի, որպեսզի խորհրդարանում ներկայացվի կառավարությունը, եւ բացառված չեն որոշակի փոփոխություններ»,- նշել Է Կվիրիկաշվիլին «Ռուսթավի-2» հեռուստաընկերության եթերում:

Կառավարության ղեկավարը հավելել Է, որ տնտեսական պրոֆիլի նախարարությունների միավորում չի պլանավորվում:

Ավելի վաղ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել Է խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի վերջնական արդյունքները, որոնց համաձայն համամասնական համակարգով օրենսդիր մարմին են անցնում երեք քաղաքական ուժեր: «2016 թվականի հոկտեմբերի 8-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ համամասնական համակարգով հինգ տոկոսի արգելքը հաղթահարել են երեք քաղաքական սուբյեկտներ՝ «Միասնական ազգային շարժումը», հավաքելով ձայների 27,11 տոկոսը, ստացել Է 27 մանդատ, «Հայրենասերների դաշինքը՝ 5,01 տոկոս ձայներով ստացել Է 6 մանդատ եւ «Վրացական երազանքը»՝ 48,68 տոկոս ձայներով՝ 44 մանդատ»,- հայտնել Է ԿԸՀ-ն:

Գերատեսչությունը նաեւ նշել Է, որ մեծամասնական հաամակարգով առաջին փուլում 50 տոկոսի արգելքը կարողացել Է հաղթահարել 23 թեկնածու, եւ նրանք բոլորն Էլ ներկայացված Էին «Վրացական երազանք» կուսակցության կողմից: Հետեւաբար քվեարկության առաջին փուլի արդյունքում իշխող կուսակցությունն արդեն ստացել Է 67 պատգամավորական տեղ:

Վրաստանի խորհրդարանի վերջանական կազմը հայտնի կդառնա քվեարկության երկրորդ փուլի արդյունքում, որը կկայանա հոկտեմբերի 30-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]