Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԵՄ-ի անդամները միասնական դիրքորոշում չունեն Ռուսաստանի նկատմամբ. Տուսկ

ԵՄ-ի անդամները միասնական դիրքորոշում չունեն Ռուսաստանի նկատմամբ. Տուսկ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը հոկտեմբերի 26-ին ընդունել Է, որ Եվրամիության անդամ երկրների շրջանում միասնական դիրքորոշում չկա Ռուսաստանի նկատմամբ քաղաքականության հարցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք պետք Է պահպանենք միասնությունը Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում»,-ասել Է նա՝ Ստրասբուրգում ելույթ ունենալով Եվրախորհրդի լիագումար նստաշրջանում, որը հեռարձակում Էր Եվրահանձնաժողովի տեսածառայությունը:

Տուսկի խոսքով՝ եթե Եվրամիությունը ցանկանում Է արդյունավետ քաղաքականություն վարել ՌԴ-ի նկատմամբ, «մենք (ԵՄ-ի երկրները) պետք Է միասնական լինենք որպես Եվրամիություն»:

Եվրախորհրդի ղեկավարը մեկնաբանել Է հոկտեմբերի 20-21-ին Բրյուսելում կայացած ԵՄ-ի գագաթնաժողովի արդյունքները, որի մասնակիցները բանավեճ են անցկացրել ՌԴ-ի հետ հարաբերությունների շուրջ, բայց հավանություն չեն տվել Սիրիայի պատճառով նոր պատժամիջոցների ընդունմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]