1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կիրո Մանոյանը փոքր է համարում ԼՂ-ում ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը

Կիրո Մանոյանը փոքր է համարում ԼՂ-ում ռազմական գործողությունների վերսկսման 
հավանականությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հնարավորություն չի տեսնում: Այս մասին նա ասաց հոկտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը: Մանոյանի խոսքով` ներկայում բանակցող կողմերը քննարկում են հրադադարի ռեժիմի պահպանման ու ամրապնդման հարցը, հետևաբար՝ տեղաշարժի մասին խոսելն ավելորդ է:

«Նույնիսկ եթե Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները դեկտեմբերին հանդիպեն, նրանց հազիվ թե հաջողվի մինչև տարեվերջ համաձայնեցնել պետությունների ղեկավարների հանդիպումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց նա: Նախագահների հաջորդ հանդիպման նախաձեռնողը կլինի երրորդ կողմը՝ Ֆրանսիան, քանի որ բազմիցս հայտարարել են այն կազմակերպելու պատրաստակամության մասին: 
Կիրո Մանոյանը գտնում է նաև, որ ԼՂ-ում լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը մեծ չէ: Բաքուն, սակայն, կշարունակի շփման գծում սադրանքները: «Հայկական կողմն արդեն հայտարարել է, որ չի հանդուրժի սադրանքները և համարժեք պատասխան կտա: Դա կարող է հանգեցնել լարվածության աճի, բայց ոչ պատերազմի»,- նշեց նա: 

ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ կքննարկեն երկու երկրների նախագահների հանդիպումն առաջիկայում կազմակերպելու հնարավորությունը: Քննարկումը կկայանա դեկտեմբերին Համբուրգում` ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի ժամանակ։ 



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]