Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վահան Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին

Վահան Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր 
Նազարուկին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հոկտեմբերի 26-ին ընդունեց Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Ողջունելով դեսպանին՝  Վ. Մարտիրոսյանը նշեց, որ Հայաստանի և Բելառուսի միջև հատկապես տրանսպորտի ոլորտում կա համագործակցության հարուստ փորձ և համոզմունք հայտնեց,  որ հետագա աշխատանքները ևս արդյունավետ կլինեն։

Անդրադառնալով ՏՏ ոլորտի զարգացման հնարավորություններին՝ նախարարն առաջարկեց քայլեր ձեռնարկել այս ոլորտում երկու երկրների միջև համատեղ իրականացվող ծրագրերն ընդլայնելու և զարգացնելու ուղղությամբ։

Իգոր Նազարուկը, շնորհավորելով Վ. Մարտիրոսյանին նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, հույս հայտնեց, որ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում երկու երկրների միջև առկա սերտ համագործակցությունն առաջիկայում էլ ավելի  կամրապնդվի: 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև Հայաստանից Բելառուս և հակառակ ուղղությամբ իրականացվող բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների, ճանապարհաշինության, կապի և հեռահաղորդակցության   ոլորտներին  առնչվող, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]