Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արթուր Աբրահամ-Մարտին Մյուրեյ մենամարտը չեղարկվել Է

Արթուր Աբրահամ-Մարտին Մյուրեյ մենամարտը չեղարկվել Է

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի մենամարտը, որը պետք է տեղի ունենար նոյեմբերի 12-ին Մանտե Կառլոյում, չեղարկվել է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արթուր Աբրահամի մամլո խոսնակ Սիրան Գրիգորյանը:

Մենամարտը չեղարկվել է, քանի որ մարզումների ընթացքում` սփարինգ մենամարտի ժամանակ, Արթուր Աբրահամը վնասել է արմունկը: Մեր հայրենակիցը երեք շաբաթ պետք է դադարեցնի մարզումները: Թե երբ կկայանա Արթուր Աբրահամի գալիք մենամարտը և ով կլինի մրցակիցը, դեռ որոշված չէ: 

Աբրահամի մրցակիցը նոյեմբերի 12-ին նախատեսված մենամարտում բրիտանացի Մարտին Մյուրեյն էր, ում հետ մեր հայրենակիցն արդեն մեկ անգամ մենամարտել է: Աբրահամի և Մյուրեյի միջև առաջին մենամարտը տեղի է ունեցել 2015-ի նոյեմբերին և ավարտվել Արթուրի հաղթանակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]