Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վարդենիկում պետական ծրագրով կառուցվել են արոտների ջրարբիացման համակարգ եւ անասնապահական փարախ

Վարդենիկում պետական ծրագրով կառուցվել են արոտների ջրարբիացման համակարգ եւ անասնապահական փարախ

ԳԱՎԱՌ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի» շրջանակում արդեն ավարտվել են ջրարբիացման համակարգի եւ անասնապահական փարախի կառուցման աշխատանքները, համայնքի կարիքների համար ձեռք է բերվել նոր գյուղտեխնիկա:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վարդենիկի գյուղապետ Հովիկ Հովեյանը, ծրագրի արժեքը կազմել է 200 միլիոն դրամ, որից մոտ 22,5 միլիոն դրամը կազմել է Վարդենիկ համայնքի համաֆինանսավորումը: Մնացած գումարը ներդրվել է ՀՀ կառավարության կողմից: «100 միլիոն դրամ ներդրվել է շինարարական աշխատանքների, 100 միլիոն դրամը՝ գյուղտեխնիկայի ձեռքբերման համար: Այսօրվա դրությամբ ավարտված են շինարարական աշխատանքները եւ մասամբ լուծված՝ գյուղտեխնիկայի ձեռքբերման հետ կապված հարցերը:

«Ազիզներ» կոչվող ամառանոցային արոտավայրում կառուցվել է անասնապահական փարախ, իսկ «Չըռ պալ» տարածքի աղբյուրներից 20 լիտր վայրկյան հզորության ջուրը նորակառույց 2,2 կիլոմետր երկարության ջրատարով հասցվել է ջրարբիացման երեք կետեր, ինչի արդյունքում ջրարբիացվել է ավելի քան 1000 հեկտար տարածք: Ձմռան ամիսներին այս ջրաքանակությունը կարող է ծառայել նաեւ համայնքի բնակիչների խմելու ջրի կարիքներին: Մեր համայնքի «Արոտօգտագործողների ընկերությունը ձեռք է բերել 3 նոր տրակտոր՝ իրենց ամրացված գյուղգործիքներով: Մնում է ձեռք բերել ավելի հզոր 1 տրակտոր, որը կծառայի անմշակ մնացած հողերը վարելու նպատակին: Այս կենսական կարեւոր նշանակության ծրագրի իրականացման արդյունքում Վարդենիկում շուտով կնկատվի ինչպես անասնագլխաքանակի ու անասնամթերքների արտադրության աճ, այնպես էլ՝ մշակվող վարելահողերի ծավալների ընդարձակում»,-նշեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]