Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԵՄ-ն մտահոգիչ է անվանել Դիարբեքիրի քաղաքապետերի ձերբակալությունը

ԵՄ-ն մտահոգիչ է անվանել Դիարբեքիրի քաղաքապետերի ձերբակալությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովը «վերին աստիճանի անհանգստացնող է համարել» Թուրքիայում Դիարբեքիրի քաղաքապետեր Գյուլթեն Քըշանաքի և Ֆըրաթ Անլըի ձերբակալությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Եվրամիության արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և Եվրոպական հարևանության և ընդլայնման հարցերով բանակցությունների հանձնակատար Յոհաննես Հանը համատեղ հայտարարության մեջ ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ վերջին 15 ամսվա ընթացքում Թուրքիայի հարավ-արևելքում բռնությունները չեն դադարում: «Ամեն պարագայում կարևոր է, որ բոլոր քայլերի ձեռնարկման ժամանակ Թուրքիան` որպես ԵՄ թեկնածու երկիր, հարգի օրենքի գերակայությունն ու հիմնական ազատությունները»,- նշել են նրանք:

Անդրադառնալով Թուրքիայում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ տարվող գործողություններին` ԵՄ-ն ընդգծել է զենքերը վայր դնելու և ներքին քաղաքական երկխոսություն սկսելու անհրաժեշտությունը: «Քաղաքական լուծումը միակ հարմար տարբերակն է»,- նշվում է ԵՄ հայտարարության մեջ:

Եվրոպայի խորհրդարանի Թուրքիայի հարցով զեկուցող հոլանդացի խորհրդարանական Կատի Պիրին ևս անդրադարձել է Քըշանաքի և Անլըի ձերբակալության հարցին` նշելով, որ դա խիստ մտահոգող փաստ է, որի զարգացումներին իրենք մոտիկից հետևելու են:

Դիարբեքիրի քաղաքապետեր Գյուլթան Քըշանաքը և Ֆըրաթ Անլըն անվտանգության վարչության ահաբեկչության դեմ պայքարի բաժնի կողմից հոկտեմբերի 25-ին ձերբակալվել են: Ձերբակալությունները տեղի են ունեցել Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ տարվող հետաքննության շրջանակում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]