Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ճապոնիայում 1920 թվականից ի վեր առաջին անգամ բնակչության կրճատում Է գրանցվել

Ճապոնիայում 1920 թվականից ի վեր առաջին անգամ բնակչության կրճատում Է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայում 2015 թվականին առաջին անգամ բնակչության կրճատում Է գրանցվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 26-ին հայտարարել Է երկրի վարչական գործերի եւ հաղորդակցությունների նախարարությունը: 

Նշվում Է, որ 2015 թվականին Ճապոնիայի բնակչությունը 2010 թվականի համեմատությամբ, երբ վերջին անգամ նման հետազոտություն Է անցկացվել, կրճատվել Է 0,8 տոկոսով եւ կազմել 127 մլն 95 հազար մարդ:

Ճապոնիայի բնակչության կրճատումն առաջին անգամ Է գրանցվել 1920 թվականից ի վեր, երբ գերատեսչությունն սկսել Է նման վիճակագրություն հավաքել:

Ծերացումը եւ ժողովրդագրական անկումը համարվում են Ճապոնիայի ամենասուր սոցիալական խնդիրները: Ինչպես արդեն քանիցս նշել են տեղական իշխանությունները, դրա գլխավոր պատճառը ցածր ծնելիությունն Է ու երկարակեցությունը: Արդյունքում՝ Ճապոնիայի բնակչության ընդհանուր թվաքանակում երեխաների բաժինը մշտապես նվազում Է: Տարեց մարդկանց բաժինը, ընդհակառակը, ավելի ու ավելի Է մեծանում:  

Այսպես, վերջին ուսումնասիրության համաձայն, 65 եւ ավելի բարձր տարիքի ճապոնացիների թիվը 2015 թվականին կազմել Է 33,42 միլիոն կամ երկրի բնակչության 26,7 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am