Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արեւմտյան Ուկրաինայում Հայ կաթոլիկ եկեղեցու վերացման զոհերի հիշատակը հարգել են երկրի տարբեր տարածաշրջաններում

Արեւմտյան Ուկրաինայում Հայ կաթոլիկ եկեղեցու վերացման զոհերի հիշատակը հարգել են երկրի տարբեր տարածաշրջաններում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 25-ին՝ Արեւմտյան Ուկրաինայում Հայ կաթոլիկ եկեղեցու վերացման զոհերի հիշատակի օրը նշել են երկրի տարբեր տարածաշրջաններում: Ողբերգական իրադարձությունների 70-րդ տարելիցին կայացել են հիշատակի մի շարք միջոցառումներ եւ ժամերգություններ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է AnalitikaUA.net-ը՝ հղում անելով Ուկրաինայի հայերի միության մամուլի ծառայությանը:

Կիեւում Սբ.Ալեքսանդրի կոստյոլում միջեկեղեցական ժամերգություն Է անցկացվել Արեւմտյան Ուկրաինայում Հայ կաթոլիկ եկեղեցու վերացման զոհերի հիշատակին:

Արարողությանը ներկա են եղել Ուկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը, Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Նիկոլայ Կնյաժիցկին, ՈՒՀՄ-ի գործադիր տնօրեն Դավիթ Մկրտչյանը, Կիեւի հայ համայնքի ղեկավար Նորիկ Գեւորգյանը, Ուկրաինայի Ազգային միությունների խորհրդի նախագահ Աշոտ Ավանեսյանը, ինչպես նաեւ Կիեւի Հայ առաքելական եկեղեցու եւ Հռոմի կաթոլիկ եկեղեցու ծխականներ, հայ համայնքի հայտնի ներկայացուցիչներ:

Ինչպես հայտնել Է Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս Հովհաննիսյանը, Արեւմտյան Ուկրաինայում Հայ կաթոլիկ եկեղեցու վերացման զոհերի հիշատակին նվիրված ժամերգություններ են անցկացվել նաեւ Օդեսայի, Լվովի, Զապորոժիեի, Խարկովի, Չեռնովիցիի, Չերկասի եւ երկրի այլ քաղաքների եկեղեցիներում:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել Է, Գերագույն ռադան հոկտեմբերի 20-ին որոշում Է կայացրել 2016 թվականի հոկտեմբերի 25-ը նշել Արեւմտյան Ուկրաինայում Հայ կաթոլիկ եկեղեցու վերացման զոհերի հիշատակի 70-րդ տարելիցի օր: Ընդունված փաստաթղթի տեքստում նշվում Է, որ 1945 թվականին Արեւմտյան Ուկրաինայում սկսվել Է արեւելյան կաթոլիկ եկեղեցիների համատարած վերացումը: Հայ կաթոլիկ եկեղեցին դրանցից առաջինների թվում Էր: Պատմական աղբյուրների տվյալներով՝ Հայ կաթոլիկ եկեղեցու Լվովի միաբանության վերացման վերջնական ամսաթիվ են համարում 1946 թվականի հոկտեմբերի 25-ը:

«Պատմական հիշողությունը պահպանելու եւ Ուկրաինայի Սահմանադրությամբ հռչակված դավանանքի ազատության սկզբունքները եւ ազգային փոքրամասնությունների իրավունքները հաստատելու, կրոնական եւ Էթնիկական հատկանիշով ցանկացած հետապնդում դատապարտելու նպատակով Ուկրաինայի Գերագույն ռադան որոշում Է 2016 թվականի հոկտեմբերի 25-ին նշել Արեւմտյան Ուկրաինայում Հայ կաթոլիկ եկեղեցու վերացման զոհերի հիշատակի 70-րդ տարելիցը»,-ասված Է որոշման տեքստում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը նշել Է, որ Արեւմտյան Ուկրաինայում Հայ կաթոլիկ եկեղեցու վերացման զոհերի հիշատակի 70-րդ տարելիցը նշելու Ուկրաինիայի Գերագույն ռադայի որոշումը կարեւոր քայլ Է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]