Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ոսկեգործությունն ու ադամանդագործությունը երկրի տնտեսության գերակայություններից են. Սերժ Սարգսյանը ողջունեց CIBJO-ի համագումարի բացումը

Ոսկեգործությունն ու ադամանդագործությունը երկրի տնտեսության գերակայություններից են. 
Սերժ Սարգսյանը ողջունեց CIBJO-ի համագումարի բացումը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մերիդիան» ոսկերչական հատուկ տնտեսական գոտու տարածքում հոկտեմբերի 26-28-ը տեղի կունենա Ոսկեգործների համաշխարհային համադաշնության` CIBJO-ի հերթական համագումարը, որին մասնակցում են 84 պատվիրակներ 25 երկրներից:

Համագումարի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Մեզ համար հաճելի է հյուրընկալել ձեր ոլորտը կարգավորող յուրատեսակ համաշխարհային խորհրդարանի, Ոսկերիչների համաշխարհային համադաշնության` CIBJO-ի համաժողովը: Մենք կարեւորություն ենք տալիս այս համաժողովի անցկացմանը մեր երկրում: Հայաստանն ու աշխարհասփյուռ հայ ժողովուրդը մեծ ավանդ են  ներդրել ոսկերչության եւ ակնագործության զարգացման գործում, իրենց հաստատուն տեղն ունեն այս ոլորտի տարեգրության մեջ: Հայ ոսկերիչների` հաջողությամբ ստեղծված գործերը, նրանց գործունեությունը տարբեր երկրներում ոլորտին բերել է զարգացում, նրանք հիմնել են ոսկերչական ձեռնարկություններ եւ վաճառատներ Նյու Յորքում եւ Փարիզում, Մոսկվայում եւ Լոնդոնում, Կոստանդնուպոլսում ու Բեյրութում, Կահիրեում եւ բազմաթիվ այլ երկրներում: Նրանց ձեռքով կերտվել են ոսկերչական արվեստի փայլուն նմուշներ, ադամանդակուռ գահեր ու թագեր, խաչեր ու շքանշաններ, շքեղ զարդանախշեր ու գավաթներ: Այսօր Հայաստանում ոսկեգործության եւ ադամանդագործության զարգացման ուղղությամբ հետեւողական աշխատանքներ են տարվում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Սերժ Սարգսյանը` ընդգծելով, որ այդ ճյուղը հայտարարված է երկրի տնտեսության գերակա ռազմավարական ուղղություններից մեկը:

Զարդագործության, ոսկերչության, թանկարժեք մետաղների, ադամանդների, մարգարիտների եւ թանկարժեք քարերի միջազգային համադաշնությունը միջազգային մասնագիտական կազմակերպություն է, որը միավորում է աշխարհի ոսկերչության ողջ ոլորտը` թանկարժեք մետաղների եւ քարերի արդյունահանումից մինչեւ պատրաստի արտադրանքի իրացումը: Այն այս ոլորտը կանոնադրող եւ կանոնակարգող համաշխարհային հիմնական ատյանն է: Համադաշնության անդամ են հանդիսանում ոսկեգործական ազգային ընկերակցություններն աշխարհի շուրջ 40 երկրներից, որոնց թվում է Հայ ոսկերիչների ընկերակցությունը: Կազմակերպության նստավայրը Միլանում է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]