Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 26.10.2016

Սպասվող լրահոս. 26.10.2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ուկտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` հոկտեմբերի 26-ին, Երևանում կայանալու է Ոսկերիչների համաշխարհային կոնֆեդերացիայի կոնգրեսը: Կոնֆեդերացիային անդամակցում են ավելի քան 40 երկրների ազգային ոսկերչությամբ զբաղվող առևտրային կազմակերպություններ: Տիրույթներն ընդարձակ են, ներառում են ոսկերչությունը, թանկարժեք մետաղների մշակման և հանքերի ոլորտները:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ԿԳ նախարարԼևոն Մկրտչյանը և ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանՋովաննի Ռիչուլլին կստորագրեն ԿԳՆ-ի և Իտալիայի կրթության,համալսարանների և հետազոտությունների նախարարություններիմիջև կրթության և գիտության ոլորտում համագործակցությանմասին փոխըմբռնման հուշագիր:

Դեպի Հայաստան հայրենադարձության ի՞նչ հնարավորություններ կան, հայրենադարձության ինչպիսի՞ հաջողված պատմություններ ունենք: «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանը և մի խումբ հայրենադարձներ կանդրադառնան վերը նշված թեմային:

Երևանում մեկնարկում են «Արևելյան գործընկերության երկրներումկայուն զարգացման խթանումը» երկօրյա բարձրաստիճան միջազգային համաժողովի աշխատանքները: Արևելյան գործընկերության երկրների հանրապետական, տարածքային և համայնքային պաշտոնյաները առաջին անգամ կհավաքվեն Երևանում` քննարկելու տարածքային կառավարման մարմինների և քաղաքացիների կարողությունների զարգացմանը վերաբերող առավել հրատապ հարցերը:

Երևանում անցկացվում են «Էքսպո-Ռուսաստան Հայաստան եւ Իրան» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը և երևանյան բիզնես ֆորումը: Ցուցահանդեսնին առանձին տաղավարներով մասնակցելու են 100-ից ավելի ընկերություններ, սակայն ընդհանուր առմամբ, մասնակցության համար գրանցվել է 500 ընկերություն: Այն ռուսական և օտարերկրյա ընկերությունների համար լավհնարավորություն է գործարար կապերի հաստատման, նոր շուկադուրս գալու համար:

Սիրիայում տիրող ռազմական գործողություններին, պատերազմիցտուժած սիրիահայերի աջակցության գործընթացին և առկա խնդիրներին անդրադառնալու են լիբանանյան «Ազդակ» օրաթերթիգլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը և Սիրիայում գործող«Սիրիահայերի շտապ օգնության և վերականգնման» ՀԿ մամուլիխոսնակ Մարիա Գաբրիելյանը:

Առաջիկա օրերին և նոյեմբերին սպասվող եղանակայինկանխատեսումներն էլ կներկայացնի ԱԻՆ Հիդրոմետ ծառայությանօդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]