Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետը պատասխանել է հայրենակիցների հարցերին

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետը պատասխանել է 
հայրենակիցների հարցերին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանը հոկտեմբերի 25-ին Skype-ի միջոցով պատասխանել է մեր հայրենակիցներին հետաքրքրող հարցերին,  որոնք վերաբերել են երեխայի անձնագիր ստանալու հիմքերին, այլ երկրի քաղաքացու` Հայաստանում օրինական գտնվելու ժամանակահատվածին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Ռուսաստանից զանգահարած Հայաստանի քաղաքացի կինը հայտնել է, որ Ռուսաստանում ծնված 3 տարեկան երեխայի հետ պետք է Հայաստան այցելի, ցանկանում է նաև երեխայի համար անձնագիր ստանալ և խնդրել է տեղեկացնել անձնագրավորման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին: Կինը նաև հայտնել է, որ ամուսինը նույնպես Հայաստանի քաղաքացի է, ամուսնության վկայական չունեն, սակայն նա սահմանված կարգով ճանաչել է երեխայի հայրությունը: 

Կնոջը պարզաբանվել է, որ ըստ «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի պահանջի՝ եթե երեխայի ծնվելու պահին ծնողները Հայաստանի քաղաքացիներ են, ապա երեխան անկախ ծննդյան վայրից օրենքի ուժով հանդիսանում է Հայաստանի քաղաքացի: Տվյալ դեպքում՝ պետք է ներկայացնել երեխայի ծննդյան վկայականը, դիմող ծնողի անձնագիրը, հայրության ճանաչման վկայականը, մյուս ծնողի անձնագրի պատճենը և 35x45 մմ չափսի 2 գունավոր լուսանկար: Տեղեկացվել է նաև, որ Հայաստանում դիմելու դեպքում մյուս ծնողի ներկայությունը չի պահանջվում: Օտարալեզու փաստաթղթերը պետք է ներկայացնել դրանց հայերեն թարգմանության հետ միասին՝ նոտարական հաստատումով: Իսկ եթե ցանկանում են երեխայի համար ստանալ բիոմետրիկ անձնագիր, ապա լուսանկարներ ներկայացնելու անհրաժեշտություն չկա, երեխան նույնպես պետք է ներկայանա անձնագրային ծառայություն, որպեսզի տեղում լուսանկարվի:
Հայաստանից զանգահարած քաղաքացին հայտնել է, որ կինը Ուկրաինայի քաղաքացի է, Հայաստան մուտք է գործել այս տարվա օգոստոսին և ցանկանում են տեղեկանալ, թե Հայաստանում օրինական գտնվելու համար ինչ ժամկետ է գործում և հետագա բնակությունն օրինականացնելու համար ինչ քայլեր են անհրաժեշտ:

Պարզաբանվել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ուկրաինայի քաղաքացիների համար սահմանված է Հայաստան մուտք գործելու համար առանց մուտքի վիզայի ռեժիմ, ապա կինը կարող է Հայաստանում գնվել մեկ տարվա ընթացքում 180 օր ժամկետով: Իսկ մինչ այդ ժամկետը լրանալը կարող է դիմել անձնագրային և վիզաների վարչություն՝ կացության կարգավիճակ ստանալու համար: 

Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա նոյեմբերի 1-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 11-ից 13-ը:
ՀՀ ոստիկանության Skype-ի հասցեն` Armenian Police:
Հարցեր կարելի է ուղարկել նաև [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներին»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]