1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ադրբեջանում դոլարի փոխարժեքը կրկին բարձրացել է

Ադրբեջանում դոլարի փոխարժեքը կրկին բարձրացել է

ԵՐԵՎԱՆ, 25  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կենտրոնական բանկը հրապարակել է 2016 թվականի հոկտեմբերի 26-ի դրությամբ դոլարի սպասվող փոխարժեքը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական marja.az լրատվական կայքը:

Հոկտեմբերի 26-ին դոլար-մանաթ պաշտոնական փոխարժեքը կլինի  1,6291 մանաթ:

Հոկտեմբերի 25-ին դոլար-մանաթ պաշտոնական փոխարժեքը եղել է 1,6211 մանաթ, այսինքն մեկ օրվա ընթացքում ադրբեջանական մանաթը կարժեզրկվի 0,49 տոկոսով:

Հոկտեմբերի 24-ին դոլար-մանաթ պաշտոնական փոխարժեքը կազմել էր 1,6151 մանաթ:

Նախորդ տարի Ադրբեջանի կենտրոնական բանկը հայտարել էր 2015 թվականի դեկտեմբերի 21-ից ազգային արժույթի` մանաթի լողացող փոխարժեքի անցնելու մասին: Կենտրոնական բանկը նման որոշումը հիմնավորել էր արտաքին առեւտրաշրջանառության մեջ դրական սալտոյի, ինչպես նաեւ այլ աղբյուրներից փոխարժեքային փոխանցումների կտրուկ նվազմամբ: ԿԲ հայտարարության մեջ նշվում էր, որ արտաքին բացասական ազդակով, այդ թվում նավթի գնի անկումով պայմանավորված` անհրաժեշտություն է առաջացել փոխարժեքը հարմարեցնելու նավթի նոր գներին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]