1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ուկրաինայում հրաձգության հետևանքով հայ և վրացի են սպանվել

 Ուկրաինայում հրաձգության հետևանքով հայ և վրացի են սպանվել

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի Մելիտոպոլ քաղաքում հրաձգության հետևանքով զոհվել է 2 մարդ՝ ազգությամբ վրացի Զուրաբ Օնանիզին եւ հայ Սարգիս Բաղդասարյանը։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վկայակոչելով Զապորոժիե քաղաքի կայքին, այս մասին հայտնել է Զապորոժիեի մարզի դատախազ Վալերի Ռոմանովը:

«Դա ոչ թե քրեական աշխարհի ներկայացուցիչների հարաբերությունների պարզում է, այլ երկու երիտասարդ տղաների հասարակ խուլիգանություն, որոնք նախկինում դատապարտված չեն եղել եւ քրեական անցյալ չեն ունեցել»,– ասել է Ռոմանովը։ Հայտնի է, որ հրաձգությունը տեղի է ունեցել աղջկա պատճառով

Զապորոժիեի մարզի անվտանգության խորհրդի ղեկավար Ալեքսանդր Շմիտկոյի խոսքով՝ 6 հոգուց բաղկացած խումբը ալկոհոլային խմիչք օգտագործելուց հետո  գիշերը ժամը 3-ին հրաձգություն էր սկսել: Բոլոր 6 հոգու ինքնությունը պարզված է։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]