Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Գազպրոմ»-ը ձմռանը Հայաստանին կապահովի հուսալի գազամատակարարմամբ

«Գազպրոմ»-ը ձմռանը Հայաստանին կապահովի հուսալի գազամատակարարմամբ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գազպրոմ»-ն առաջիկա ձմռանը Հայաստանի գազօգտագործողներին կապահովի հուսալի գազամատակարարմամբ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարությունը, որում անդրադարձ է կատարվել «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի` ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպումներին, տեղադրված է «Գազպրոմ»-ի պաշտոնական կայքում:

«Էլեկտրաէներգետիկայի առումով շարունակում ենք առաջ շարժվել և այս ուղղությամբ ունենք մեծ ներուժ, այդ թվում արտահանման համար: Ցանկանում եմ նշել, որ այս առումով «Գազպրոմ Արմենիա»-ն կարող է վստահ լինել իր տնտեսական ապագայի հարցում»,- նշել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահը: 

Նշվում է, որ կողմերը քննարկել են գազային ոլորտում համագործակցությունը` հատուկ ուշադրություն դարձնելով 2016-2017 թվականների աշուն-ձմեռ ժամանակահատվածին նախապատրաստությանը: Մասնավորապես, ընդգծվել է, որ առավելագույն ծանրաբեռնվածությունը հաղթահարելու համար շարունակվում է Աբովյանի ստորգետնյա գազապահեստ-կայանում պահուստների կուտակումը:   Ալեքսեյ Միլլերն ընդգծել է, որ «Գազպրոմ Արմենիա»-ի կողմից համապատասխան բոլոր աշխատանքները կատարված են 100 տոկոսով:

Հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև գազամատակարարման ընդհանուր սխեմային և հանրապետության գազաֆիկացմանը, որի նախագիծը պատրաստել է «Գազպրոմ»-ը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև «Գազպրոմ Արմենիա»-ի գործունեության դրական արդյունքներին, որոնք վերաբերում են բաժանորդների թվի ավելացմանը, գազաբաշխիչ ցանցի զարգացմանը, գազի սպառման ծավալների աճին: Ալեքսեյ Միլլերը նաև ընդգծել է, որ Հայաստանն ունի գազաֆիկացման բարձր մակարդակ՝ 96 տոկոս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]