Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՄԽ համանախագահները ՀՀ Նախագահին են ներկայացրել Բաքվի և Ստեփանակերտի հանդիպումների արդյունքները

ՄԽ համանախագահները ՀՀ Նախագահին են ներկայացրել Բաքվի և Ստեփանակերտի  
հանդիպումների արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 25-ին հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին և առկա խնդիրներին վերաբերող հարցեր:

Համանախագահները ՀՀ Նախահագին ներկայացրել են այցի առաքելության շրջանակներում մինչ այս Բաքվում և Ստեփանակերտում ունեցած հանդիպումների արդյունքները:

Կարևորվել է բանակցային գործընթացում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հանձնառություններին կողմերի հավատարմությունը, Վիենայում և Սանկտ-Պետերբուրգում բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]