Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գալուստ Սահակյանը ներկա է գտնվել Սամվել Պետրոսյանի ցուցահանդեսի բացմանը

Գալուստ Սահակյանը ներկա է գտնվել Սամվել Պետրոսյանի ցուցահանդեսի բացմանը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 25-ին ներկա է գտնվել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գեղանկարիչ Սամվել Պետրոսյանի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացմանը, որը կայացել է «Դալան» ցուցասրահում: Նկարչի գործերը դիտելու էին եկել ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ նկարիչների միության անդամներ, արվեստագետներ եւ բազմաթիվ արվեստասերներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից` խոսելով գեղանկարչի եւ նրա աշխատանքների մասին՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել երջանկահիշատակ Սամվել Պետրոսյանի վաստակը արվեստի եւ մշակույթի բնագավառում ու կարեւորել ցուցահանդեսի կազմակերպումը:

ՀՀ ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը՝ վարպետի դուստրը, իր խոսքում նշել է, որ իր երազանքն է եղել նման ցուցահանդեսի անցկացումը եւ երախտիքի խոսք է հայտնել բոլոր ներկաներին՝ մասնակցության եւ ջերմ խոսքերի համար:

Ցուցահանդեսին ներկայացված են նկարչի՝ տարբեր ժամանակներում արված ստեղծագործություններ, որոնցում Հայաստանի բնաշխարհն է՝ գունագեղ եւ խոսուն պատկերներով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]