Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

METRO AG ընկերության պատվիրակությունը բարձր է գնահատել հայկական ապրանքները

METRO AG ընկերության պատվիրակությունը բարձր է գնահատել հայկական ապրանքները

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եռօրյա այցով Հայաստանում էր METRO AG ընկերության ռուսաստանյան ներկայացուցչության պատվիրակությունը` METRO AG-ի փոխնախագահ, ռուսաստանյան ներկայացուցչության ղեկավար Ալեքսեյ Գրիգորևի գլխավորությամբ: Այցի շրջանակներում պատվիրակությունը Երևանում և ՀՀ մարզերում այցելել է տարբեր ոլորտների մի շարք կազմակերպություններ, ծանոթացել հայկական արտադրության ապրանքատեսակներին և համագործակցության հնարավորություններին: Դրանք հիմնականում ներառում են ձկնամթերքի և պանրի արտադրության, պահածոյագործության, ինչպես նաև գինեգործության և կոնյակագործության ապրանքատեսակներ:

Ռուսաստանում ՀՀ առետրական ներկայացուցիչ Կարեն Ասոյանի խոսքով՝ ընկերությունների ցանկն ընտրվել է Գյուղնախարարության հետ միասին:

«Հիմնականում դրանք այն ընկերություններն են, որոնք հնարավորություն ունեն մեծ ծավալով արտադրանք տալու, եւ իհարկե, հաշվի է առնվել նաեւ ճանապարհը, որպեսզի պատվիրակությունը հասցնի այցելել այդ ընկերությունները:  Այդ իսկ պատճառով այստեղ կազմակերպվել է այն ընկերությունների արտադրանքի համտես, որոնք դեռեւս չեն հասցրել այցելել: Սա դեռ առաջին այցն է , սակայն երեւի թե ոչ վերջինը, քանի որ նրանք ցանկություն են հայտնել  շարունակել համագործակցությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Կարեն Ասոյանի խոսքով՝ պատվիրակության անդամները բավականին տպավորված են հայաստանյան արտադրատեսակներով:

«Պատվիրակության ներկայացուցիչների նախնական տպավորությունները բավականին դրական են, նրանց համար նույնիսկ անսպասելի էր, որ  Հայաստանում կա նման բարձր որակի առաջատար տեխնոլոգիաներով արդադրություն, որոնք տալիս են որակյալ արտադրանք, մասնավորապես, սննդամթերքի ոլորտում, քանի որ նրանք այստեղ էին հիմնականում ուսումնասիրելու հենց սննդամթերքի արտադրությունը, որպեսզի  արտադրատեսակները հետագայում  իրացվեն METRO Cash and Carry ընկերության ցանցերում: Սա իրականում շատ կարեւոր այց է, քանի որ դա համաշխարհային ցանց է, միայն Ռուսաստանում այն ունի ավելի քան 50  հիպերմարքեթներ: Իմ տեղեկություններով՝  Ռուսաստանի մասնաճյուղում նախորդ տարվա առեւտրաշրջանառության ծավալը հասել էր 4 մլրդ եվրոյի համարժեք ռուսական ռուբլու:   Այն արտադրողները, որոնք  կաշխատեն այդ կառույցի հետ, մի խնդիր են ունենալու՝ մեծացնել իրենց ծավալները»,-ընդգծեց ՌԴ-ում ՀՀ առեւտրական ներկայացուցիչը:

Լրագրողների հարցին, թե արդյոք հայաստանյան ընկերությունները կարող են նման ծավալների արտադրանք մատակարարել, նա պատասխանեց.

«Վարչապետի, նախարարների կողմից ներկայացվել է մեր արդյունաբերությունը, եւ նախօրոք ընկերության  ղեկավարությունը տեղյակ էր, որ մենք դեռ մեծ ծավալներ չունենք, բայց հնարավորություն կա այդ ծավալները զարգացնելու, եւ նրանք համաձայն են այդ ռեժիմով աշխատելու մեր արտադրողների հետ: Հուսով եմ՝ այս այցի ընթացքում որոշ պայմանագրեր կկնքվեն, որոնք կխթանեն մեր արդյունաբերության զարգացումը, եւ համագործակցությունը կշարունակվի: Կրկնում են, որ պատվիրակությունը բարձր գնահատական տվեց այդ գործարարներին եւ արտադրողներին»,-եզրափակեց Կարեն Ասոյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]