Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայկական արտադրատեսակները որակական հատկանիշներով մրցունակ են ռուսաստանյան շուկայում

 Հայկական արտադրատեսակները որակական հատկանիշներով մրցունակ են ռուսաստանյան 
շուկայում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մանրամեծածախ առևտրով զբաղվող METRO AG ընկերության արտաքին կորպորատիվ քաղաքականության գծով փոխնախագահ, ընկերության մոսկովյան ներկայացուցչության ղեկավար Ալեքսեյ Գրիգորևը կարծում է, որ տնտեսության մի շարք ճյուղերում հայ-ռուսական համագործակցության ընդլայման հեռանկարներ կան:

«Մեկ օրում այցելել ենք շուրջ 15 տարբեր ձեռնարկություններ եւ, իհարկե, գտել ենք հետաքրքիր արտադրատեսակներ, քանի որ Հայաստանում արտադրվում է որակյալ ապրանք,  սակայն մեր համագործակցությունն այժմ ձեւավորման, կոմերցիոն, լոգիստիկ հարցերի որոշման փուլում է, եւ կախված է երկու կողմերից, թե ինչպես կկարողանան պայմանավորվել հետագա համագործակցությունը զարգացնելու համար: Արտադրատեսակները հիմնականում ներառում էին կաթնամթերք, խմիչքներ, ձկնատեսակներ, բանջարեղենային արտադրանք:  Մենք այս ուղղություններով արդեն իսկ աշխատում ենք հայ մատակարարների հետ, բայց տեսնում ենք, որ համագործակցության ընդլայնման ներուժ կա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նշեց ընկերության մոսկովյան ներկայացուցչության ղեկավարը:

Նա տեղեկացրեց, որ Ռուսաստանում այժմ իրականացնում են պիլոտային ծրագիր փոքր բիզնեսի ներկայացուցիչներին աջակցություն ցուցաբերելու համար:

«Աշխատում են  գյուղատնտեսական արտադրողների հետ, նրանցից վերցնում ենք արտադրանքը եւ ինքներս ենք պատրաստում այն առեւտրային  ցանցի համար: Սա մի փորձ է, որը դեռ կտեսնենք, թե ինչպես կաշխատի, սակայն   մեծ ու փոքր բիզնեսների միջեւ նաեւ փոխհարաբերությունների դաշտ է, որտեղ մեծ բիզնեսը կարող է որոշակիորեն աջակցել փոքրին»,-նշեց նա՝ հավելելով, որ ընկերությունն աշխատում է ինչպես միջազգային խոշոր, այնպես էլ տեղական փոքր ընկերությունների հետ:

«METRO Cash and Carry  ընկերությունը Ռուսաստանում, ինչպես նաեւ ամբողջ աշխարհի ներկայացուցչություններում աշխատում է  պրոֆեսիոնալ հաճախորդների հետ: Դրանք փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներն են, մասնավորապես՝ հյուրանոցառեստորանային, մանրածախ առեւտրի սեգմենտում գործունեություն ծավալող:  Երբ ձեւավորում ենք համապատասխան տեսականի մեր պրոֆեսիոնալ սպառողների համար, մենք դիտարկում ենք ամբողջ շուկան: Մեզ մոտ ձեւավորված է նաեւ   երկարաժամկետ գործընկերության համար հարաբերությունների զարգացման լավ պրակտիկա. մեր մատակարարների հետ մենք ոչ միայն պայմանավորվում ենք գնումների վերաբերյալ, այլեւ  ունենք արտադրանքի որակի ծառայություն, որն աշխատում է ապրանքների որակի բարելավման, դրանք միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ: Մեծ ջանքեր ենք գործադրում, որպեսզի  մատակարարները քիչ-քիչ հասնեն այդ մակարդակին»,-ընդգծեց նա:

Լրագրողների հարցին, թե որքանով հայկական արտադրանքը կլինի մրցունակ Ռուսաստանում, Ալեքսեյ Գրիգորևը պատասխանեց.

«Հայկական արտադրատեսակները սահմանված չափանիշներին համապատասխան որակով մրցունակ են, սակայն բախվելու են ոչ հեշտ մրցակցության, քանի որ ռուսական շուկան զարգանում է տարբեր ուղղություններով: Ապրանքների առաջարկները  աճում են, սակայն դրան զուգահեռ սպառողական շուկայի ծավալն է նվազում. գաղտնիք չէ, որ նախորդ տարի այն նվազել էր 10 տոկոսով եւ հավանաբար կրկին նվազելու է: Փաստորեն,  ստացվում է, որ առաջարկն աճում է, պահանջարկը  նվազում: Կարծում եմ՝ դժվար պայքար կլինի, սակայն հուսամ՝ հաջողությամբ կհաղթահարեն»,-եզրափակեց  Ալեքսեյ Գրիգորեւը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]