Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մինսկի խմբի համանախագահները հույս ունեն, որ հարգանքը հրադադարի նկատմամբ երկար կպահպանվի

Մինսկի խմբի համանախագահները հույս ունեն, որ հարգանքը հրադադարի նկատմամբ 
երկար 
կպահպանվի

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հույս ունեն, որ հարգանքը հրադադարի նկատմամբ երկար կպահպանվի: Մինսկի խմբի` Միացյալ Նահանգները ներկայացնող համանախագահ Ջեյմս Ուորլիքը հոկտեմբերի 25-ին Երևանում հրավիրված ասուլիսում նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պետք է հանձնառություն ստանձնեն` վարելու այնպիսի բանակցություններ, որոնք կբերեն վերջնական կարգավորման: «Մենք ուզում ենք տեսնել քաղաքական կամք կողմերի մոտ եւ կարծում ենք, որ նախագահները առիթ կունենան առաջիկայում հանդիպում ունենալու»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Ուորլիքը:

Նրա կարծիքով` հայերի եւ ադրբեջանցիների երազանքն այն է, որ կարողանան կողք կողքի խաղաղ եւ անվտանգ ապրել: «Մեր ջանքերն ուղղված են այս նպատակին եւ տարածաշրջանի ժողովուրդն արժանի է ապրել խաղաղության մեջ: Մենք ուզում ենք կրկնապատկել մեր ջանքերը, հասնելու մի կարգավորման, որը ընդունելի կլինի երկու կողմերի համար: Հուսով եմ, որ բանակցությունների առաջընթացին զուգընթաց մարդկային շփումների առումով կտեսնենք առաջընթաց: Ապրիլին բոլորս ականատես եղանք իրական ողբերգության, որը կյանքեր խլեց: Այն ցույց է տալիս, որ խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունը մեծ նշանակություն ունի: Ապրիլյան ողբերգությունից հետո շփման գծում հնարավորինս հանգիստ է եղել, եւ նույնիսկ մեկ զոհն արդեն չափից շատ է: Հույս ունենք, որ հարգանքը հրադադարի նկատմամբ երկար կպահպանվի»,-ասաց Ուորլիքը:

Նրա խոսքով` ՄԽ համանախագահները ձգտում են առաջ շարժվել և լուծում գտնել բացառապես բանակցային ճանապարհով: «Ես Բաքվում ասացի` եթե ոչ հիմա, ապա` երբ: Մենք ուզում ենք տեսնել քաղաքական կամք նախագահների կողմից, եւ ես վստահ եմ, որ այդ կամքով մենք կկարողանանք առաջընթաց ունենալ»,-նշեց Ուորլիքը:

ՄԽ համանախագահներ Ջեյմս Ուորլիքը, Ռուսաստանը ներկայացնող Իգոր Պոպովը, Ֆրանսիան ներկայացնող Պիեռ Անդրիուն տարածաշրջան են այցելել նախորդ շաբաթ: Նրանք արդեն եղել են Ադրբեջանում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]