Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ծանրորդ Արփինե Դալալյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Ծանրորդ Արփինե Դալալյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի աշխարհի պատանիների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արփինե Դալալյանը նվաճեց բրոնզե մեդալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Մալայզիայի Պինան քաղաքում ընթացող ծանրամարտի պատանիների աշխարհի առաջնությունում 69+ կգ քաշային կարգում Դալալյանը պոկում վարժությունում բարձրացրեց 93 կգ, իսկ հրում վարժությունում՝ 127 կգ և երկամարտի 220 կգ արդյունքով գրավեց երրորդ տեղը՝ դառնալով բրոնզե մեդալակիր:

Նախօրեին պատանիների 85 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Կարեն Ավագյանը պոկում վարժությունում բարձրացրեց 145 կգ, իսկ հրում վարժությունում՝ 173 կգ և երկամարտի 318 կգ արդյունքով դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]