Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

59 մարդ Է զոհվել Պակիստանում ոստիկանական ակադեմիայի վրա կատարված հարձակման հետեւանքով

59 մարդ Է զոհվել Պակիստանում ոստիկանական ակադեմիայի վրա կատարված հարձակման հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 59 մարդ Է զոհվել, եւս 116 հոգի, ներառյալ պահպանության ծառայության աշխատակիցներ, վիրավորվել Պակիստանի Բելուջստանի նահանգի մայրաքաղաք Քվետայի արվարձանում ոստիկանների պատրաստման քոլեջի վրա զինյալների հարձակման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 25-ին հայտնել Է Geo TV հեռուստաալիքը՝ հղում անելով տուժածներին օգնություն ցուցաբերող բժիշկներից մեկին:

Վիրավորներից ութը օրհասական վիճակում են: Բելուջստանի տարածաշրջանի ներքին գործերի նախարար Սարֆարազ Բուգտին պատմել Է, որ հակաահաբեկչական գործողությունն ավարտված Է, դրա ընթացքում ոչնչացվել են երեք զինյալներ, հաջողվել Է ազատել 250-ից ավելի պատանդների:

Հոկտեմբերի 24-ի երեկոյան հինգ կամ վեց զինյալներ ներխուժել են Քվետայի արվարձանում ոստիկանների պատրաստման քոլեջ եւ անկանոն կրակ բացել: Բուգտիի խոսքով՝ հարձակման պահին ուսումնական հաստատությունում շուրջ յոթ հարյուր սովորողներ են եղել:

Լուսանկարը`Reuters


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]