1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՄԽ համանախագահներն Արցախի Նախագահի հետ քննարկել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը

ՄԽ համանախագահներն Արցախի Նախագահի հետ քննարկել են ԼՂ հակամարտության 
խաղաղ կարգավորումը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ռուսաստանցի  համանախագահ Իգոր Պոպովին նշել է, որ ԼՂՀ Նախագահի հետ նոր առաջարկներ չեն քննարկվել: «Մեր առաջարկությունները նոր չեն, դրանք սեղանին են և շարունակվում են քննարկվել: Երեկ այս թեմայով խոսել ենք Բաքվում, շատ մանրամասն քննարկում է եղել: Այսօր Ստեփանակերտում խոսել ենք տիրող վիճակի և ռազմական իրադրության մասին: Բակո Սահակյանը ներկայացրել է տեղի ունեցած և սպասվող փոփոխությունների մասին»,- ասել է Պոպովը և հավելել, որ Արցախի Նախագահի հետ քննարկել են հակամարտության խաղաղ կարգավորման թեման:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը, ի պատասխան ադրբեջանական զինուժի կողմից օրերս ձեռնարկված դիվերսիոն գործողության և շփման գծում տարբեր զինատեսակներից կատարվող խախտումների վերաբերյալ մեկնաբանությանը, նշել է, որ Պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ այդ հարցերը կքննարկեն նրա հետ:

Խոսելով շփման գծում ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացման մասին՝ Պոպովը նշել է, որ հարցն այս պահին դեռևս մշակվում է: Անդրադառնալով հոկտեմբերի 14-ին Երևանում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Թուրքիան կարող է դրական դեր ունենալ, Պոպովը մասնավորապես նշել է. «Կարծում եմ՝ Լավրովը նկատի է ունեցել 2009թ-ին Հայաստանի և Թուրքիայի միջև կնքված արձանագրությունները, որոնք վավերացման և փակ սահմանների վերաբացման արդյունքում, կարող են դրական ազդեցություն ունենալ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]