Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ոստիկանները մասնակցել են «Ոստիկանության էթիկա, կոռուպցիայի դեմ պայքար» դասընթացի

Ոստիկանները մասնակցել են «Ոստիկանության էթիկա, կոռուպցիայի դեմ պայքար» 
դասընթացի

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արեւելյան գործընկերության ոստիկանական համագործակցության եռամյա գործողությունների ծրագրի շրջանակում՝ հոկտեմբերի 18-ից 21-ը ոստիկանության կրթահամալիրում տեղի է ունեցել «Ոստիկանության էթիկա, կոռուպցիայի դեմ պայքար» թեմայով դասընթաց, որի անցկացման նպատակով Երեւան էին ժամանել Լեհաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանման փորձագետները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանը կարեւորեց եվրոպական երկրների հետ ոստիկանական համագործակցությունը՝ հույս հայտնելով, որ լեհ գործընկերների փորձը կնպաստի ոստիկանության տվյալ ոլորտում մասնագիտացված ստորաբաժանումների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:

Արեւելյան գործընկերության ոստիկանական համագործակցության գործողությունների ծրագրի շրջանակներում նախատեսված է ուսումնասիրել եվրոպական առաջատար երկրների փորձը՝ ոստիկանության գործունեության ներքին վերահսկողության անձնակազմի ընտրության ու տեղաբաշխման, էթիկայի ոլորտում կրթական մեթոդների կատարելագործման, ինչպես եւ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում:
Դասընթացի ավարտին մասնակիցներին տրվեցին ավարտական հավաստագրեր»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]