Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՀՀ ՄԻՊ առընթեր Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհուրդը նիստ է գումարել

ՀՀ ՄԻՊ առընթեր Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհուրդը նիստ է 
գումարել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդի հոկտեմբերի 24-ին կայացած հերթական նիստում քննարկվել են Խորհրդի պարբերական այցելության ենթակա՝ ազատությունից զրկման վայրերի ցանկը և ժամանակացույցը:

Այս մասին  «Արմենպրես»-ին տեղեկացրին ՄԻՊ աշխատակազմից՝ հավելելով. «Հաստատվել է Խորհրդի անդամների մասնակցությունը Պաշտպանի աշխատակազմի կողմից ազատությունից զրկման վայրեր կազմակերպվող այցելություններին: Մանրամասն քննարկվել և ուսումնասիրվել են օրեր առաջ Մարդու իրավունքների պաշտպանի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ հանդիսացող Խորհրդի մի շարք անդամների «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ չհայտարարված այցի արդյունքները:

Նիստի օրակարգում քննարկման առարկա են դարձել ազատությունից զրկման վայրերում մահվան, մասնավորապես՝ ինքնասպանության դեպքերի կանխարգելմանն ուղղված համակարգային միջոցառումների և մեխանիզմների մշակման հարցերը: Նախանշվել է պետական համապատասխան մարմինների ներգրավմամբ՝ համատեղ քննարկման հիման վրա նախանշել այն միջոցառումները, որոնք համակողմանիորեն կնպաստեն ինքնասպանության կամ ինքնավնասման դեպքերի կանխարգելմանն այդ վայրերում:

Նիստի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է նաև Խորհրդի անդամների ներգրավվածությունը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից խոշտանգումների կանխարգելման ոլորտում կազմակերպվող ուսուցողական և այլ բնույթի միջոցառումներին:

Առանձնապես կարևորվել է նաև ուսուցողական ծրագրերին քրեակատարողական ծառայողների մասնակցությունը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]